Այսօր ոստիկանությունը ձերբակալել է այն երկու գյումրեցիներին, որոնք կեղծ թղթադրամներ են պատրաստել ու բավականին երկար ժամանակ ակտիվ շրջանառության մեջ դրել: Մեր տեղեկություններով, նրանք հաջողացրել են կեղծ գումարներն իրացնել գյուղերում, մասնավորապես՝ այդ փողերով անասուններ գնել: Նրանց դեմ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` խարդախություն կատարելու և կեղծ թղթադրամներ պատրաստելու մեղադրանքով: Նշենք, որ նրանցից մեկը` Մկրտիչ Զելֆիմյանը, Գյումրու հարկային տեսչության նախկին պետի` Մարտին Զելֆիմյանի հորեղբոր որդին է:
Այս մասին մանրամասներ կհաղորդենք վաղը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ