Հայտնի է դարձել այսօր` մայիսի 29-ին, «Էլեկտրոն» գործարանում տեղի ունեցած պայթյունից երկու տուժածների ինքնություն. նրանցից մեկը մահացել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` մայիսի 29-ին, ժամը 14:48-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շարուրի-37 հասցեում տեղի է ունեցել պայթյուն եւ փլուզում, ինչի հետեւանքով փլատակներում կա երկու մարդ:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը, երեք մարտական հաշվարկ եւ փրկարար ուժերի վարչության երկու փրկարարական ջոկատ:
Դեպքի վայրում է եղել ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։
Կարդացեք նաև
Փրկարարները փլատակներից դուրս են բերել 67-ամյա Ջանիբեկ Մարտիրոսյանին, որը ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վերջին տվյալներով` փրկարարները հայտնաբերել են նաեւ մյուս` 64-ամյա տուժածի մարմինը։ Բժիշկները հաստատել են նրա մահը։