Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը Կանադայում. հարցազրույց ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին մամուլի խոսնակ ¨ Կանադայում ՀՀ 2000-2006թթ դեսպան Արա Պապյանի հետ

Մայիս 29,2012 17:53

Գաղութահայության պատմությունը հայ ժողովրդի պատմության անբաժանելի մասն է: Անհնարին է հայ ժողովրդի ամբողջական պատմությունը շարադրել առանց ուսումնասիրելու տնտեսական, քաղաքական եւ մշակութային այն արժեքները, որոնք ստեղծվել են հայկական գաղութներում:

Հիմք ընդունելով այս ամենը՝ զրուցեցինք Կանադայում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, փոխարտգործնախարար Արա Պապյանի հետ:

Հայերը Կանադայում սկսել են բնակություն հաստատել 19-րդ դարի վերջից,երբ այստեղ են հասել թուրքական հալածանքներից փրկված առաջին փախստականները:Հայերի հոսքն այդ երկիր ուժեղացել է հատկապես 1950-1960-ական թվականներին եւ Լիբանանում սկսված քաղաքացիական պատերազմի տարիներին:Ներկայումս Կանադայում ապրում է 80-100 հազար հայ` հիմնականում Մոնրեալում, Տորոնտոյում,Վանկուվերում,Համիլտոնում, Օտտավայում եւ այլուր:Կանադահայերն ակտիվ մասնակցություն ունեն երկրի տնտեսական, մշակութային, գիտական կյանքում: Կանադայի խորհրդարանի անդամ է (նաև Կանադա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար) Սարգիս Ասատուրյանը: Ինքնատիպ արվեստով միջազգային ճանաչման է հասել կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը. մեծ արձագանք է ունեցել հայերի ցեղասպանությանը նվիրված նրա ,Արարատե ֆիլմը: Գործում են հայ առաքելական , կաթոլիկ , ավետարանական  եկեղեցիներ, ամենօրյա և կիրակնօրյա դպրոցներ, գեղարվեստական խմբակներ: Լույս են տեսնում հայերեն ամենօրյա և շաբաթական թերթեր (,Ապագաե, ,Հորիզոնե) ու հանդեսներ: Մոնրեալում ու Տորոնտոյում հայերը դիտում և ունկնդրում են մայրենի լեզվով հեռուստա- և ռադիոհաղորդումներ:

Մի քանի խոսքով ներկայացրեք գաղութի պատմությունը:

Կանադական պատվիրկությունը Ծիծեռնակաբերդում, 2005թ. ապրիլ

-Կանադայի հայ համայնքը համեմատաբար նոր է ձեւավորվել՝  19-րդ դարի կեսերից:Առաջին հայը, ով եղել է, ապրել է, Պորտ-Տոպ քաղաքում է եղել:Անունը եղել է Կարապետ Ներկարարյան, 1860-ական թթ.:Այսինքն դա փաստված է, անունը քանի որ հստակ նշվում է, մյուսը դրանից առաջ է եղել, քանի որ նշվում էին այլ անուններով, բայց որպես համայնք ձեւավորվել է 2-րդ համաշխարհային պատերազմից հետո:Հատկապես, երբ որ Միջին Արեւելքում սկսեցին համայնքները կազմալուծվել:Օրինակ 50-ականների վերջից, եգիպտահայերը եկան,այսինքն այդ ալիքներով էին գալիս:Ապա դրան հաջորդեցին արաբական աշխարհից`Իրաքից, 70-ական թթ արդեն Լիբանանից,հետո իրանահայ համայնքը այսինքն Կանադայում ալիք-ալիք են եկել մի փոքր հատված եկել է Միացյալ Նահանգից:Ցեղասպանությունից հետո մի փոքր խումբ՝ ընդհանուր առմամբ մոտ 200 երեխա, տեղափոխվել են Կանադա բարեգործական տարբեր ընկերությունների կողմից եւ որդեգրվել են, պահվել են այնտեղ այսպես կոչված «Ջորջ թաուն բոյզ»` Ջորջ թաունի տղաներ անունով եւ անցյալ տարի այդ գյուղատնտեսական ֆերմաներում, որտեղ որ իրենք աշխատել են դրվեց համապատասխան հուշատախտակ:

Ներկայումս ինչպիսի խնդիրներ ունի համայնքը:

Հայկական դպրոցի աշակերտները ՀՀ դեսպանատանը, 2003թ., Օտտավա

-Համայնքը ունի նույն խնդիրները, ինչ որ մնացած հայ համայնքները: Դա հայապահպանման խնդիրն է, որովհետեւ եթե առաջին սերունդը գալով Միջին Արեւելքից հայախոս է եւ հայկական դպրոցներ է ավարտել,ապա այնտեղ ծնվածները առանձնապես լեզուն չեն տիրապետում,թեեւ եւ Մոնրեալում եւ Կանադայում կան ամենօրյա վարժարաններ, ինչպես նաեւ կիրակնօրյա չնայած դա գաղութի երեխաների մի հատվածին է ընդգրկում առաջին հերթին, մյուսը այն է, որ այդ հայկական Կոյու վարժարանները այդպես կոչվում են էությամբ, դա մեր պատկերացմամբ հայկական չեն: Այսինքն դասավանդումն անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով է, հայերենը առարկաներից մեկն է,այսինքն՝ հայերեն,հայ ժողովրդի պատմություն, կրոն, դրանք են, որ հայերենով են: Մնացած բոլոր առարկաներն անգլերեն կամ ֆրանսերեն են, որովհետեւ դպրոցը պետք է ապահովի ընդհանուր կանադական կրթություն:Բացի այդ, որ ի տարբերություն Միջին Արեւելքի հայերը ավելի սփռված են ապրում ավելի մեծ քաղաքներում, բնականաբար իրար հետ շփումն էլ ավելի կրճատվում է:

Մյուս խնդիրն էլ այն է, որ Միջին Արեւելքի մեջ հայերն ուզեն թե չուզեն պետք է ավելի համախմբված լինեն, որովհետեւ իսլամական միջավայրը իրենց մեկուսի է պահում, բայց Կանադայում այդպես չի, որը հանգեցնում է բավականին մեծ թվով խառն ամուսնությունների՝ այդտեղից էլ բխող հետեւանքներով:

Մեկ այլ խնդիրը՝ որ Կանադան Հայաստանում չունի դեսպանատուն, ի տարբերություն այլ երկրների, որոնք հսկայական գործ են անում:Կանադայի պարագայում անում է Հայաստանի դեսպանատունը, բնականաբար համայնքի աջակցությամբ եւ այլն: Այստեղ ունենք պատվո հյուպատոս, ով զբավում է ներկայացուցչական գործունեությամբ:

Վերածնված Հայաստան հուշակոթողը ՀՀ դեսպանատան դիմաց, Օտտավա

Իսկ ինչ կպատմեք նրա հայապահպանման գործունեության մասին:

-Հիմնական հայապահպանման գործոնը դպրոցն ու եկեղեցին են: Տորոնտոյում եւ Մոնրեալում հանրակրթական ու միջնակարգ դպրոցն է:Կանադայում գործում են 2 հայկական թեմ առաքելական եկեղեցու եւ Էջմիածնական եւ անթիլասական:Այսինքն թեմերը կան,որովհետեւ ըստ էության բոլորը ձեւաորվել է այդ ձեւով: Եթե Սիրիայից եւ Լիբանանից են գաղթել, նրանք էլ՝ որպես Կիլիկիո կաթողիկոսության պատկան եկեղեցի այդտեղ իրենցը ստեղծել են: Դա որոշակի խնդիր է ստեղծում, որովհետեւ ստացվում է որ առաքելականները զուգահեռ կառույցներ են կամ զույգ առաջնորդ, որը հսկայական ծախս է: Երբ որ մենք խոսում ենք հայապահպանության ու եկեղեցու մասին,հաճախ մոռանում ենք,որ դա մեծ ծախս է պահանջում:

Բացի այդ համայնքում տպագրվում է 2 շաբաթաթերթ`«Հորիզոնը»,որը դաշնակցության օրգանն է եւ «Ապագան», որը ռամկավարներինն է:

Մի նպաստավոր զարգացում է եղել վերջերս, որ հայկական հեռուստատեսության հաղորդումները այնտեղ ընդունելի են, եթե ունեն համապատասխան արբանյակներ, դիտում են, բացի այդ կանադական կառավարությունը ,որը խրախուսում է բազմամշակութային զարգացումը ,ինքը՝ բոլոր ազգային փոքրամասնություններին,այդ թվում նաեւ հայերին, տալիս է որոշակի հեռուստաժամ: Հեռուստաժամ եւ կա Տորոնտոյում եւ Մոնրեալում,եւ անգամ Օտտավայում,որտեղ հայ համայնքներն են:

Որոշ ազգանպաստ գործունեություն ձեւաորված է  այն ավանդույթի հետ,որ աշակերտներին հատկապես ավարտական կամ նախաավարտական դասարանի ամառները բերում են Հայաստան, որը կարեւոր է, որովհետ, երբ որ կընդունվեն համալսարան կցրվեն եւ աշխատանքի անցնեն, շատ ավելի ժամանակ չի լինելու:Սա գոնե, որպես առաջին այցելություն մնում է հիշողությունը, բացի այդ էլ երիտասարդները բնականաբար ավելի լավ տպավորություն ունեն քան առանձին գալուց:

Որքան հաճախակի եք հանդիպում համայնքի ներկայացուցիչների հետ եւ ինչպիսի բնույթ են կրում դրանք:

-Ես դեսպան էի 2000-2006թթ, հիմա դեսպան չեմ: Այն ժամանակ, երբ որ դեսպան էի շատ հաճախ էի հանդիպում:Այսինքն գրեթե ամեն շաբաթ կիրակի հանդիպումներ կային,որովհետեւ համայնքը մեծ է:Մեծ նկատի ունեմ սփռված է,ոչ թե թվով է մեծ: Ունի բազմաթիվ կազմակերպություններ` սկսած քաղաքականից մինչեւ մշակութայինից, այսինքն Հայկական բարեգործական ընդհանուր միություն եւ այլն: Եվ յուրաքանչյուրն էլ,որ տարին մեկ անգամ միջոցառում է կազմակերպում,ստացվում է, որ այդ 52 շաբաթվա վրա համարյա զբաղված ես:Բացի այդ տեղի են ունենում մի շարք միջոցառումների կուտակումներ: Օրինակ հատկապես ապրիլ ամսին ցեղասպանության նվիրված միջոցառումների շարք է տեղի ունենում եւ սեպտեմբերին՝ կապված Հայաստանի անկախության հետ,ինչպես նաեւ մայիսին,որն ավելի շատ մայիսյան տոների հետ:

Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը /աջից/ և ներկա դեսպան Արմեն Եգանյանը / ձախից/, Երևան, 2000թ. դեկտեմբեր;

Իսկ հիմնականում ու՞մ հետ է համագործակցում համայնքը:

-Համագործակցում է տնտեսական ոլորտում ազդեցիկ  շատ մարդկանց հետ եւ քաղաքական: Մեր քաշը Կանադայում կապված է տեղական հայկական համայնքի հետ:Եթե համայնքը չլիներ,ապա կարող եմ ասել,որ մենք կանադացիների համար որեւէ հետաքրքրություն չենք ներկայացնում: Իրենք ոչ տնտեսական, ոչ քաղաքական շահ ունեն: Կամ եթե ինչ որ բիզնես էլ անգամ ծավալում է Կանադա-Հայաստան ,դրանք կամ հայերի միջոցով է սկսվել, այսինքն՝ մի տեղ մի հայ է աշխատում կամ հայ է սկսել: Հակառակ դեպքում այն չէր կարող լինել, քանի որ Հայաստանը շատ հեռու է Կանադայից Հայաստանի շուկան շատ փոքր է:

Համայնքի դերը վճռորոշ է այս ամենի մեջ:

Ներկայումս քանի հայ ընտանիք է ապրում Կանադայում:

-Սա դժվար է ասել, քանի որ, եթե համայնքին հարցնեք՝ կասեն, որ մոտ 100 հազար հայ է ապրում: Պաշտոնական տվյալները դրա կեսն են,որովհետեւ հաշվարկի տարբեր ձեւեր կան:Հիմա այն մարդը, ով Սիրիայից, Լիբանանից գնում է Կանադա, դա համարում են ներգաղթ, այսինքն բուն հայ համարում են, ովքեր Հայաստանից են գնացել: Մի հաշվարկի ձեւ կա,որ կանադական պետությունը հաշվում է,որ հարցնում է՝ թե տանը ինչ լեզվով եք խոսում:Այսինքն,որ մոտ 40-50հզ մարդ կա, որ նշում են հայերենը, իսկ մարդիկ կան,որ հայերեն չեն խոսում:Այսինքն ռեալ թիվը եթե հաշվենք 70հզ հայ կա,որովհետեւ այստեղ հայեր կան եւ Հայաստանից եւ Ռուսաստանից: Հետեւաբար այստեղ համայնքը շատ խայտաբղետ եւ նոր է, որովհետեւ առաջին սերնդի միջին արեւելքցիներ կան, դրա համար ինքը շատ հայախոս է քան՝ ամերիկահայ շատ հայեր:

Քանի որ 2000-2006թթ դուք եղել եք Կանադայում ՀՀ դեսպան ձեր կարծիքով ինչպիսի նախադրյալներ են հարկավոր զարգացնելու եւ սերտացնելու հայկանադական հարաբերությունները եւ ինչպիսի՞ բաց թողումներ են եղել,որ պետք է լրացվեն:

-Բնականաբար դեսպանության դերը այդտեղ փոքր է:Բուն դերը երկիրն է:Երկիրը պետք է լինի գրավիչ,որպիսի հարաբերությունները զարգանան:Եթե երկիրը գրավիչ չի,դեսպանատունը ոչինչ չի կարող անել:Դեսպանատունը երկրի իմիջի «վաճառականն» է:Ցանկացած երկիր հարաբերություններ է ունենում,եթե երկրում կան պայմաններ: Դեսպանությունը ոչինչ չի կարող անել, միայն կարող է քաղաքական հարաբերություններ զարգացնել:Այսինքն, ամեն տարի Հայաստանից էինք մենք կառավարական պատվիրակություն տանում Կանադա եւ Կանադայից բերում այստեղ՝ առանց բյուջեից մի ցենտ ծախսելու:Ամեն ինչ արվում էր համայնքի միջոցներով:Դա կարելի է անել,իսկ եթե հարաբերությունները պետք է խորանան՝ դա դեսպանատան իրավասությունից դուրս է:

Շատ ազգեր կամ էթնոխմբեր, ովքեր սկսում են բնակվել որեւէ երկրում, ընդունում են այդ երկրի պայմաններն ու սովորույթները, այստեղի հայերի պարագայում ինչ կասեք:

Բնական է,որ ամեն մարդ բնակվում է որեւէ երկրում, դառնում է այդ երկրի նման: Երեխաները երբ որ ծնվում են ու մեծանում են, դառնում կանադացի հետո նոր հայ, քանի որ իրենք լեզվին չեն տիրապետում:

Խնդիրը հետեւյալն է,որ մենք պետք է փորձենք այդ մարդկանց գոնե կապել հայության հետ,հայկական դպրոցի դերը կա,Հայաստան բերելու դերը կա,հայ եկեղեցու դերը կա:

Գարիկ Ավետիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031