Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը իր ներկայացուցչին մենակ թողեց

Մայիս 29,2012 17:40

Այդպես էլ Սահմանադրական դատարան չներկայացան «Հայ ազգային կոնգրես» դաշինքի անդամները: Քննության է դրված  ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին դաշինքի դիմումը, որը բարեխղճորեն ներկայացնում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Վահե Գրիգորյանը: Այսօր կարճատեւ ընդմիջումից հետո, ժամը 15.00-ին, երբ իր բացատրություններն էր տվել պատասխանող՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, հարցերով հանդես եկավ ՀԱԿ-ի ներկայացուցիչ փաստաբանը: Նրան մասնավորապես հետաքրքրում էր, թե արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը 10.04.2012-ին  միաժամանակ հանդիպել է Նուբարաշեն վարչական տարածքի ընտրողների հետ, այնուհետեւ նույն օրը մեկնել է Արարատի մարզի Վեդի, Արարատ, Այնթապ… չի վերազանցել իր լիազորությունները, արդյոք այդ հանդիպումները եղել են աշխատանքի ժամին: Վ. Գրիգորյանը հարցեր ուղղեց նաեւ էլեկտրոնային քվեարկության արդյունքներին: Մասնավորապես՝ դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատող 238 քաղաքացիներից (այնտեղ աշխատող, գործուղման մեկնած, դիվանագետ) 195-ն են մասնակցել ընտրություններին: Ի դեպ, նրանցից 2-ն են իրենց ձայնը տվել ՀԱԿ-ին: Ըստ Տիգրան Մուկուչյանի պատասխանի՝ տարբեր կուսակցություններին տված ձայները խոսում են էլեկտրոնային համակարգով  ժողովրդավարության հաղթանակի մասին: Հարցուպատասխանից հետո ՍԴ-ն անցավ խորհրդակցական սենյակ, Տիգրան Մուկուչյանի՝ անդրանիկ նիստում հնչեցրած միջնորդությունը քննարկելու: ԿԸՀ նախագահը միջնորդել էր կարճել գործի վարույթը, իսկ ՍԴ-ն որոշել էր հարցին անդրադառնալ  կողմերի բացատրություները լսելուց հետո: Սահմանադրական դատարանը մերժեց այս միջնորդությունը: Վահե Գրիգորյանը խնդրեց մեկ աշխատանքային օր՝ եզրափակիչ խոսքին պատրաստվելու համար: Նա խնդրեց երկրորդ

կեսին, մինչդեռ այդ ժամանակ ԿԸՀ նախագահը պատրաստվում է մանդատներ հանձնել պատգամավորներին: Դատական նիստը նշանակվեց վաղը, ժամը 12-ին: Հիշեցնենք, որ եզրափակիչ խոսքի համար նախատեսվում է յուրաքանչյուրին 30 րոպե ժամանակ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031