«Բարգավաճ Հայաստանը» երբեւէ որեւէ մեկին որեւէ գործարք չի առաջարկել եւ չի առաջարկելու: Գործարք առաջարկելը «Բարգավաճ Հայաստանի» ոճը չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` ԲՀԿ-«Ժառանգություն» գործարքի մասին ՀԱԿ անդամ Գայանե Առուստամյանի հայտարարության հետ կապված: Նաիրա Զոհրաբյանի խոսքերով` «Ես խնդրում եմ տարբեր` իրենց գործիչներ հորջորջողներին ուղղակիորեն տարատեսակ մանիպուլյացիաներով, ինտրիգներով եւ սադրանքներով չզբաղվեն: Անհեթեթություն է կատարյալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ