Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ական տիկնոջ պատասխանը ՀՀԿ-ական տիկնոջը

Մայիս 29,2012 17:32

«Այսինքն ի՞նչ պիտի անեինք: ՍԴ շենքի մոտ բողոքի ակցիա՞ կազմակերպեինք»,- Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ ՀԱԿ անդամները ակտիվ չեն մասնակցում ՍԴ-ում ՀԱԿ-ի հայցի քննարկմանը, հարցով պատասխանեց ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ ապենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Հիշեցնենք, որ ՀՀԿ անդամ Հերմինե Նաղդալյանը՝ ով Սահմանադրական դատարանում մասնակցում է խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ՀԱԿ-ի ներկայացրած հայցի քննությանը, լրագրողներին ասել էր. «Հայ ազգային կոնգրեսում լավ գիտեն իրենց հայցի արժեքը, դրա համար էլ ակտիվ չեն մասնակցում ՍԴ նիստին»: Մեր դիտարկմանը, որ գոնե ՀԱԿ անդամ կուսակցությունների լիդերները ՍԴ-ում պետք է ներկա լինեին, Լյուդմիլա Սարգսյանը հակադարձեց. «Մի բան մեզ համար հայտնի է. ՍԴ-ի մոտ պիկետ անենք, թե՝ ոչ, եթե կա վարչախմբի որոշումը, ոչինչ չի փոխվելու: Իսկ վարչախումբն ամեն ինչ անելու է՝ իրեն արդարացնելու համար: Խնդիրն օրենքի դաշտում է, մեր երկրում էլ այդ դաշտն այնքան թերի է, որ մեր ներկայությունը ՍԴ-ում, իրականում, ոչինչ էլ չէր փոխելու»: Տիկին Սարգսյանը փաստում է, որ անկախ ամեն ինչից՝ ՀԱԿ-ը չէր կարող լռել եւ համակերպվել այդ ընտրությունների արդյունքների հետ, ուստիեւ դիմեց ՍԴ, բայցեւ շատ լավ գիտակցում են, որ գործ ունեն մի իշխանության հետ, որն ամեն ինչ անելու է՝ կոծկելու համար ընտրությունների ժամանակ թույլ տրված հանցագործությունները:

Լյուդմիլա Սարգսյանը համաձայն չէ Հերմինե Նաղդալյանի հեգնանքի հետ, թե ՀԱԿ-ում իրենց հայցի արժեքը լավ գիտեն. «Այո, մենք մեր հայցի արժեքը գիտենք, այն շատ բարձր է, որովհետեւ մենք պայքարում ենք օրինականության համար: Մենք շարունակելու ենք մեր պայքարը եւ մի օր մեր նպատակին կհասնենք: Դա հետեւողական պայքար է, որ միշտ ենք տանելու: Իսկ ՀԱԿ-ի հայցի արժեքը, կարծում եմ, ՀՀԿ-ն պիտի լավ իմանա եւ ՍԴ-ն, որի որոշումից է կախված նաեւ դատական համակարգի նկատմամբ հավատը: Տիկին Նաղդալյանը կարող է նման գնահատականներ տալ, քանի որ լավ գիտե, որ ՀՀԿ-ն չի արժեւորում օրինական փաստերը»:

Մի քանի ժամից արդեն պարզ կլինի ՍԴ-ի վճիռը, Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ է ակնկալում մեր զրուցակիցը: «ՀԱԿ-ը երբեք չի դադարելու պայքարը, որ մեր դատական համակարգը, առավել եւս Սահմանադրական դատարանն իրապես անկախ դառնան, բայց այսօր ունենք բազմաթիվ փաստեր, որ ՍԴ-ն ոչնչով չի տարբերվում շարքային դատարանից»,- ասաց տիկին Սարգսյանը:

Մեր զրուցակիցը մեծ ակնկալիք չունի ՍԴ-ից. նա միաժամանակ փաստում է, որ ավելի կարեւոր է ԵԽԽՎ-ի ձեւակերպումը, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. «Եվրոպոն սկսում է հասկանալ, որ Հայաստանում ընտրություններով շատ բան չես փոխի: Դա է էականը»;

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031