Մեդիամաքս: Այսօր Երեւանի «Էլեկտրոն» գործարանում տեղի ունեցած պայթյունից հետեւանքով զոհվել է 64-ամյա տղամարդ:
Դեպքի վայրում փրկարարները հայտնաբերել են նրա մարմինը, իսկ բժիշկները հաստատել են մահը։
Այսօր ժամը 14.49 -ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շարուրի 37 հասցեում (Չարբախ) տեղի է ունեցել պայթյուն եւ փլուզում: Փրկարարները փլատակներից դուրս էին բերել 67-ամյա Ջանիբեկ Մարտիրոսյանին, նա ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։