Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծամասնական ընտրակարգով ՍԴ դիմումների դատաքննության օրերը հայտնի են

Մայիս 29,2012 16:51

ՀՀ սահմանադրական դատարանի մայիսի 21-ին աշխատակարգային որոշմամբ հայտնի են դարձել ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները վիճարկող պատգամավորության թեկնածուների դատաքննության օրերը:

Ինչպես Aravot.am-ում տեղեկացրել ենք, Սահմանադրական դատարան էին դիմել պատգամավորի 6 թեկնածու:

37 ընտրատարածքում առաջադրված Սամվել Հարությունյանի դիմումի քննությունը նշանակվել է հունիսի 5-ին, ժամը 10.00-ին:
Թիվ 3 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Մանուել Գասպարյանի դիմումի քննությունը նշանակվել է հունիսի 8-ին, ժամը 10.00-ին:

Թիվ 9 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Լեւոն Զուրաբյանի դիմումի քննությունը նշանակվել է հունիսի 12-ին, ժամը 10.00-ին:

Թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումի քննությունը նշանակվել է հունիսի 15-ին, ժամը 10.00-ին:

38 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Դավիթ Մաթեւոսյանի գործով դատաքննությունը նշանակվել է հունիսի 19-ին, ժամը 10.00-ին:
Թիվ 17-ում պատգամավորի թեկնածու Գագիկ Ներսիսյանի գործով դատաքննությունը նշանակվել է հունիսի 22-ին, ժամը 10.00-ին:

Ի դեպ, զեկուցողներ են նշված գործերով նշանակվել, հաջորդաբար՝ ՍԴ անդամներ Վ. Պողոսյանը, Կ. Բալայանը, Ա. Խաչատրյանը, Մ. Թոփուզյանը, Հ. Նազարյանը, Վ. Հովհաննիսյանը:

ՍԴ-ի աշխատակարգային որոշման համաձայն, սույն գործերի դատաքննությունը ընթանալու է գրավոր ընթացակարգով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031