Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Հունիսի 1–ին երեխաներին բազմաթիվ անակնկալներ են սպասվում

Մայիս 29,2012 17:33

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն այս տարի Երևանում նշվելու է բոլոր վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում՝ բազմաթիվ տոնական միջոցառումներով՝ տոնախմբություններով, կավճանկար-մրցույթներով, համերգային ծրագրերով, հյուրասիրությամբ: Այդուհանդերձ, գլխավոր միջոցառումները տեղի են ունենալու Երևանի կենդանաբանական այգում և Հաղթանակ զբոսայգում:

Երևանի կենդանաբանական այգու մուտքը հունիսի 1-ին բոլորի համար անվճար է լինելու: Երեխաների պաշտպանության միջազգային օրն այգում նախատեսված են նաև համերգային ծրագիր, տիկնիկային ներկայացումներ, հյուրասիրություն:

Հաղթանակի զբոսայգում Երևանի քաղաքապետարանը տոնական միջոցառումները նախապատրաստել է «Ուրախ ժամանց»-ի հետ համատեղ: Զբոսայգում 25 ատրակցիոններ մինչև 16 տարեկան երեխաների համար հունիսի 1-ին անվճար են լինելու ժամը 10:00-ից 13:00, իսկ մանկական տոնական միջոցառումները շարունակվելու են մինչև ժամը 19:00-ն, այնուհետ մինչ 23:00-ը զբոսայգու բեմում ելույթ են ունենալու հայկական էստրադայի հայտնի երգիչներ: 22:00-ին կտրվի մեծ հրավառություն:

«<Նախորդ տարիների վիճակագրական տվյալները և վերջին տարիներին տոնական միջոցառումներին քաղաքացիների ակտիվ մասնակցությունը համադրելով՝ միջոցառումներն ու հյուրասիրությունը նախատեսել ենք ստացված թվից շատ ավելի՝ 150.000 երխաների համար. հաշվի ենք առել նաև, որ այդ օրը մայրաքաղաքի տոնական միջոցառումներին մասնակցում են Երևանին սահմանակից մարզերից հյուրեր»,- նշել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը, և հավելել, որ ամբողջ օրը տոնակատարությունների վայրերում հերթապահելու են քաղաքացիների անվտանգությունն ապահովող համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, շտապ օգնությունը, ինչպես նաև նախապես հերթագրված և հաստատագրված երիտասարդ կամավորներ: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն էլ ընդգծել է, որ հունիսի 1-ին նախատեսված հիմնական միջոցառումներին մասնակցելու են նաև Երևանում գործող 3 հատուկ դպրոցների սաները, ում տրանսպորտային խնդիրները ևս, անհրաժեշտության դեպքում, քաղաքապետարանը պատրաստակամ է հոգալ:

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031