Լրահոս
Օրվա լրահոսը

Moody’s. Ղարաբաղյան հակամարտությունը «չափավոր» սպառնալիք է Ադրբեջանի համար

Մայիս 29,2012 16:33

Moody’s վարկանիշային գործակալությունը ղարաբաղյան հակամարտության վերսկսման հավանականությունը բնութագրել է որպես Ադրբեջանին սպառնացող «չափավոր» վտանգ։

«Ադրբեջանին շնորհված Baa3 վարկանիշը հիմնականում հիմնված է այդ երկրի կառավարության ֆինանսական բարձր ներուժի վրա, որի հիմքում ընկած է վերջին տարիներին նավթային եկամուտների աննախադեպ աճը», – ասված է Ադրբեջանի վերաբերյալ տարեկան վարկանիշային զեկույցում, որը Moody’s գործակալությունը հրապարակել է անցած շաբաթավերջին։

Ադրբեջանի վարկանիշային հեռանկարը գնահատելով որպես «կայուն»՝ գործակալությունը, այնուհանդերձ, նշում է, որ այդ երկիրը շարունակում է տնտեսապես եւ ինստիտուցիոնալ առումով թույլ մնալ։

Զեկույցում «շատ բարձր» է գնահատված Ադրբեջանի ֆինանսական ներուժը՝ շուրջ 40 միլիարդ դոլարի հասնող արտասահմանյան ակտիվների եւ ՀՆԱ-ի ընդամենը 10.5 տոկոսը կազմող «ցածր» արտաքին պարտքի շնորհիվ (4.8 միլիարդ դոլարի)։

Միեւնույն ժամանակ, գործակալությունը «թույլ» է գնահատում Ադրբեջանի տնտեսական ներուժը ՀՆԱ-ի «համեմատաբար համեստ» ծավալի (2011 թ.-ին Ադրբեջանի ՀՆԱ-ն կազմել է 63.4 միլիարդ ԱՄՆ դոլար) եւ դիվերսիֆիկացման ցածր մակարդակի, ինչպես նաեւ նավթային եկամուտներից կախվածության պատճառով։

Moody’s գործակալությունը «թույլ» է գնահատում նաեւ Ադրբեջանի ինստիտուցիոնալ ներուժը՝ հիմնվելով Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող՝ կառավարման արդյունավետության եւ օրենքի գերակայության ցուցիչների վրա։

Հնարավոր վտանգների շարքում գործակալությունը անդրադառնում է հայ-ադրբեջանական հակամարտությանը՝ Լեռնային Ղարաբաղը բնութագրելով որպես Ադրբեջանին պատկանող օկուպացված անկլավ։

«Հայաստանի հետ Ադրբեջանին պատկանող Լեռնային Ղարաբաղի օկուպացված անկլավի շուրջ լարվածությունը, եւ, մասնավորապես, երկու երկրների միջեւ հակամարտության վերսկսամն հավանականությունը չափավոր վտանգ է ներկայացնում Ադրբեջանի համար։ Թեեւ հակամարտությանը կարգավորումը այս պահին հավանական չի թվում, միջազգային հանրությունը մեծապես շահագրգռված է տարածաշրջանում կայունության պահպանմամբ, քանի որ Ադրբեջանի նշանակալի էներգետիկ ռեսուրսները հատկապես կարեւոր են Ռուսաստանի եւ Եվրոպայի համար, ինչի արդյունքում շատ ցածր է դառնում հակամարտության վերսկսման հավանականությունը», – մասնավորապես ասված է զեկույցում։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031