Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Սրապյան. «Ծանր փոշին» մեր իրականությունն է

Մայիս 29,2012 16:22

Այսօր Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում կայացավ բանաստեղծ, լրագրող, հրապարակախոս Հակոբ Սրապյանի բանաստեղծությունների գրքի շնորհանդեսը: Հեղինակը Aravot.am-ին ասաց, որ վերնագիրը՝ «Ծանր փոշի», պատահական չի ընտրված: Ըստ նրա, այսօր մարդկանց հոգու վրա է նստած այդ փոշին. «Այս գիրքը մեր իրականությունն է: Հիմա ամեն ինչ գլխիվայր շուռ տված է. մարդիկ դադարում են մարդ լինելուց, ամոթ չունեն: Նրանք կամաց-կամաց սկսում են կորցնել իրենց մարդկային դեմքը»:

Գրողի կարծիքով, կա արհամարհանք նաեւ մշակույթի, ազգայինի, նույնիսկ՝ մարդկանց հանդեպ, ինչը գնալով խորանում է: Սրապյանը ավելացնում է, որ երկրի տերը պետք է լինի ընտանիքի հոր նման. «Պիտի սիրտը ցավի իր ազգի համար, իսկ այդ ծանր փոշին, որ կա մարդկանց հոգու վրա, նրանց մեղքով է: Ամեն դեպքում գրքում ունեմ լավատեսություն, որ հայը ի վերջո կապրի իրեն արժանի կյանքով»:

Սրապյանի կարծիքով . «Ճիշտ է՝ գրքով շատ բան կարող ես փոխել, սակայն գրականությունն ու քաղաքականությունը իրարից շատ են տարբերվում, ուրիշ բան, որ վերեւներում կարդան ու հետաքրքրվեն: Ցավոք, Հայաստանում այսօր այդպես չէ: Կարծում եմ, ընթերցողները կլինեն ուսանողները, պոեզիայի ու գրքի սիրահարները, դասախոսները, գրականագետները»:

Գիրքը օրերս է տպագրվել, բայց հասցրել է արժանանալ Ստամբուլի  «Ակոս» թերթի խմբագրի ուշադրությանը՝  «Ծանր փոշու» մասին հոդված է գրվել այդտեղ:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031