2012թ. Երևան քաղաքի զարգացման ծրագրով մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում իրականացվող արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքների վերաբերյալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ անցկացվել է 85.2 կմ լուսավորման ցանց, լուսավորված է 168 բակ և փողոց, 14 այգի: Զեկուցվել է նաև, որ շարունակվում են ճարտարապետական արժեք ներկայացնող շենք-շինությունների արտաքին գեղարվեստական լուսավորության ապահովման աշխատանքները: Զուգահեռաբար իրականացվում են մայրաքաղաքի շենքերի ճակատային հավածների մաքրման աշխատանքներ:
Ընթացքի մեջ են Ուլնեցու փողոցից դեպի Ռուբինյանց, Հալաբյանից Աբելյան տանող փողոցների և Լենինգրադյան փողոցից դեպի Իսակովի պողոտա ձգվող ճանապարհների շինարարական աշխատանքները: Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ինչպես ճանապարհների կառուցման, այնպես էլ հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները կավարտվեն սահմանված ժամանակցույցի համաձայն:
2012 թ. վարչական շրջանների զարգացման ծրագրերով մայրաքաղաքում շարունակվում են նախատեսված ասֆալտբետնե ծածկույթների վերականգնման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է ծրագրի շրջանակում իրականացնել նաև կամուրջների և ուղետարների փոսալցման և ճաքալցման աշխատանքները: Ասֆալտապատման աշխատանքները ավարտված փողոցների ցանկի համաձայն կիրականացվեն գծանշման աշխատանքներ: Կշարունակվի հսկողությունը փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնման աախատանքների ավարտից հետո համապատասխան կազմակերպությունների կողմից ներքին կոմունիկացիոն աշխատանքներ իրականացման նպատակով առանց քանդման թույլտվության տրամադրման աշխատանքների իրականացման նկատմամբ: Խախտող կազմակերպությունների նկատմամբ կկիրառվի օրենքով սահմանված տուգանքներ:
Տրասպորտի վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում արհեստագործական ուսումնարանի սաների մասնակցությամբ ամենօրյա հսկողություն է իրականացվել հասարակական ավտոտրասպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Մասնավորապես ուշադրության կենտրոնում են եղել և արձանագրվել կանգառագոտիներից դուրս կայանման, մեքենաների սանիտարական պատճաշ տեսքի ապահովման խախտման և վարորդների ծխելու դեպքերը: Նշվել է, որ մոնիտորինգը կրելու է շարունակական բնույթ:
Լայն թափով շարունակվում են կանաչապատման աշխատանքները: Ընթացքի մեջ են մայրաքաղաք մուտքերին հարող տարածքների և բակային հատվածների բարեկարգման, կանաչապատման և ծաղկապատման աշխատանքները:
Քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել նախորդ տարիների ընթացքում մայրաքաղաքում կառուցված, սակայն որոշ տեխնիկական պատճառներով չշահագործվող ոռոգման ցանցերի խնդիրները և միջոցներ ձեռնարկել դրանք շահագործելու համար:
Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կշարունակվի ամենօրյա հսկողությունը տնտեսավարողների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման մասին պայմանագրային պարտավորությունների կատարման ուղղությամբ: Մանավորապես քաղաքապետը հանձնարարել է բանակցել զբոոսայգիների տարածքներում վարձակալական հիմունքներով տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատների հետ այդ տարածքների լուսավորության ապահովման ուղղությամբ:
Մայրաքաղաքի տարածքում գտնվող շատրվանների գույքագրման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ գույքագրվել է 33 շատրվան: Վերագործարկման ենթակա շատրվանների վերաբերյալ ներկայացվել է նախագիծ` անհրաժեշտ ֆինանսական գնահատականով:
Զեկուցվել է, որ կատարված համապատասխան ուսումնասիրություններից հետո պատրաստ է քաղաքապետարանի ենթակայության 17 դպոցի ջեռուցման համակարգի անցկացման աշատանքների նախագծանախահաշվային թաստաթղթերը: Մասնակի կամ հինովին կվերանորոգվեն նաև 26 նախադպրոցական ուսումնական հաստատություն, ինչպես նաև գրադարաններ և համաբուժարաններ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ավարատված են նախապատրաստական բոլոր աշխատանքները երեխաների պաշտպանության միջազգային օրվա` հունիսի 1-ին Կենդանաբանական այգում, Հաղթանակ զբոսայգում և վարչական շրջանների համապատասխան տարածքներում նախատեսված միջոցառումների պատշաճ անցկացման նպատակով:
Անդրադառնալով բակային տարածքներում և այգիներում մանկական խաղերի տեղադրման աշխատնքների ընթացքին՝ զեկուցվել է, որ համապատասխան տարածքների բարեկարգման աշխատանքներից հետո արդեն տեղադրվել է 100 մարզական խաղ:
<< Առջևում ամառ է և երեխաների մեծ մասն իրենց հանգիստը նախաընտրում են անցկացնել բակերում: Պետք է ուշադրության կենտրոնում պահել բակային տարածքների բարեկարգման աշխատանքները և հնարավորին սեղմ ժամկետում ավարտել դրանք ու հանձնել մեր փոքրիկ երևանցիներին>>,-նշել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն