Վաղը` մայիսի 30-ին, ժամը 19.30-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, իսկ նույն օրը ժամը 20.00-ին` ՀՀԿ խորհրդի նիստը:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ, ՀՀԿ ղեկավար մարմինների նիտերին “Հանրապետականը” կանդրադառնա կոալիցիայի ստեղծման հարցին: Անդրադարձ կլինի նաեւ ԱԺ ղեկավար կազմի թեկնածուների հարցին:
Սպասվում է, որ այս նիստերի ժամանակ կհնչեն նաեւ ապագա կառավարության անդամների անունները, թեւ չի բացառվում, որ կառավարության կազմը ՀՀԿ-ն անդրադառնա ԳՄ մեկ այլ նիստի ժամանակ:
Նշենք, որ ՀՀԿ խորհուրդում ընդգրկված են ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամները, կուսակցության անդամ պատգամավորներն ու կառավարության անդամները, տարածքային կազմակերպությունների խորհուրդների նախագահները:
Կարդացեք նաև
HENARAN.am