«Շները մարդկանցից խելացի են», «Շները մարդկանց բարեկամներն են», «Շները մեր ամենահավատարիմ ընկերներն են»… պարզվում է այս և նման այլ արտահայտությունները շները բառացի են ընկալում, և ամեն կերպ փորձում են մարդկանցից չտարբերվել 🙂 Դա է վկայում նաև այն, թե ինչպես էր մի շուն օրեր առաջ Հանրապետության հրապարակի «Յոթ աղբյուրից» «մարդավարի» ջուր խմում 🙂 Ֆիքսել է «Առավոտ երիտասարդականի» ֆոտոխցիկը:
Տիգրանուհի Թասլակյան