Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, դեռ վաղ է խոսել, թե ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում ում թեկնածությունը կառաջադրի: Ըստ քաղաքագետի, տարբեր վարկածներ կան, հնարավոր է կուսակցության նախագահն առաջադրվի, հնարավոր է չառաջադրվի, այլ սատարի ՀՀ գործող նախագահի թեկնածությունը: «Սա կախված է նրանից, թե քաղաքական ինչ առեւտուր կգնա հետո եւ ոչ թե հիմա»,- Aravot .am-ին ասաց քաղաքագետը:
Ռոբերտ Քոչարյանի առնչությունը ԲՀԿ-ի՝ կոալիցիա չկազմելու որոշման հետ, պարոն Իսկանդարյանը քիչ հավանական համարեց. «Չէ կապ չունի: Եթե այդպես լիներ, ապա որոշումը կընդունվեր միանգամից, իսկ ակնհայտ էր, որ բանակցություններ ու առեւտուր գնաց»: Քաղաքագետի գնահատմամբ, ԲՀԿ-ն կոալիցիա չմտավ, որովհետեւ ՀՀԿ-չբավարարեց նրա պահանջները:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ