Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գողություն եւ կողոպուտ կատարելու մեջ մեղադրվող 7 անձանց վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

Մայիս 29,2012 14:49

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում ավարտվել է ավազակության եւ կողոպուտի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչներ Ջ. Իսկանդարյանը, Ա. Ջանոյանը, Տ. Եղիազարյանը, Դ. Թարբաշյանը, Երեւան քաղաքի բնակիչ Գ. Չիլինգարյանը, ինչպես նաեւ Արարատի մարզի Այգեպատ գյուղի  բնակիչներ Ս. Դավոյանը  եւ Վ. Էլամյանը, նախնական համաձայնության գալով, 2011թ. նոյեմբերի 1-ից մինչեւ 2012թ. հունվարի 18-ը կատարել են ավազակություն եւ գողություն:

Մասնավորապես`  հիշյալ ժամանակահատվածում նշված անձինք 1-ական ավազակային հարձակում կատարել են Գյումրիում, Երեւանում` 1 կողոպուտ  եւ Արարատի մարզի Այգեպատ գյուղում` 7 գողություն` հափշտակելով 3 415 000 դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր եւ գույք:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 334-րդ հոդվածի 1-ին մասով,

Վ. Էլումյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով,

Ջ. Իսկանդարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով, 38-176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով,

Ա. Ջանոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով եւ 38-176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով,

Տ. Եղիազարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերով,

Գ. Չիլինգարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով,

Դ. Թարբոշյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով եւ 137-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերոհիշյալ անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 14.05.2012թ. ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

ՀՀ  դատախազություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031