Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մատների, անձնագրերի թանաքոտումը ավելորդ գործառույթ է

Մայիս 29,2012 14:46

Ժամը 15.00-ին Սահմանադրական դատարանում կշարունակվի «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի դիմումի քննությունը: Սպասվում է ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի ելույթը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը վիճարկում է մայիսի 13-ի ՀՀ ԱԺ համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին թիվ 265ա որոշումը: Ժամը 10-ից 13.30-ը իր պատասխան խոսքով հանդես է եկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նրան հարցեր ուղղեցին նաեւ  Սահմանադրական դատարանի անդամները:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հարցին, թե՞ հաճախակի են հնչում ընտրակաշառքի հետ կապված անուններ, Ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածն էլ նախատեսում է, որ թեկնածուները պետք է ներկայացնեն ԿԸՀ իրենց ծրագրերը, արդյոք ներկայացվե՞լ են դրանք, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ կուսակցությունների ծրագրերը կանոնակարգման չեն ենթարկվում եւ որ այդ ծրագրերը համացանցում չեն տեղադրել, որովհետեւ դրանք ներկայացված չեն եղել:

Ինչ վերաբերում է ՍԴ նախագահի հարցին՝ կապված վերահսկողական ինստիտուտի գործունեության հնարավորությանը, մասնավորապես՝ որքանո՞վ են օգտվել ԶԼՄ-ները, դիտորդները, ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ 30 հազար մարդ ունեցել է վերահսկման իրավունք, եղել են տեղամասեր, որտեղ 50-ից ավելի մարդ է գտնվել. 30-ը՝ հասարակական կազմակերպություններից, 10՝ վստահված անձանցից, հանձնաժողովի անդամներ, երբ տեղամասում իրավունք ուներ լինելու 15 քաղաքացի:

ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանի հարցին, թե ինչպես է գնահատում վստահված անձանց ոչ արդյունավետ իրականացումը, ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ վստահված անձինք ազնիվ են եղել, չի եղել որեւէ խախտում, այդ իսկ պատճառով նրանք պահանջ չեն ներկայացրել:

Կիմ Բալայանի հարցն առնչվում էր քվեարկությանը մասնակցողների գաղտնիությանը, մասնավորապես՝ դրոշմակնիքների թանաքի անհետացմանը՝ դրանով իսկ մարդու իրավունքների խախտմանը:

Տ. Մուկուչյանի կարծիքով, մատների, անձնագրերի թանաքոտումը ավելորդ գործառույթ է եւ ընտրված եղանակը հնարավորություն է տալիս ճշտելու, թե մարդը մասնակցե՞լ է ընտրությանը, թե՞ ոչ:

ՍԴ անդամներից Ֆելիքս Թոխյանը հարցրեց, թե ինչ իրավական հիմքերով է մերժվել ԲՀԿ-ի ընտրակաշառքին վերաբերող դիմումը: Այն, ի դեպ, վերաբերում էր տրակտորներ բաժանելուն: Տ. Մուկուչյանն ասաց, որ ստուգել են, թե այն բարեգործակա՞ն, թե՞ բիզնես- ծրագրի շրջանակներում է բերվել, այդ իսկ պատճառով մերժվել է դիմումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031