Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փարավոն Միրզոյան. Սարյանը սիրում էր «փակ» շուկան ու մրգեր ընտրում իր համար

Մայիս 29,2012 14:34

Վերջին օրերին առավել ակտիվացել են Երեւանի Մաշտոցի պողոտայում գտնվող հայտնի «փակ» շուկայի քանդման դեմ ակցիաները: Հանրությունը չի ցանկանում Երեւան քաղաքի հուշարձանների ցանկում գտնվող շուկայի փոխարեն տեսնել ամենամեծ «Yerevancity» սուպերմարկետը:

Aravot.am-ը այս թեմայով զրուցեց նաեւ մշակույթի անվանի գործիչների հետ: Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի տնօրեն Երվանդ Ղազանչյանը մտահոգված է: «Բավական չեղա՞վ, որքա՞ն կարող է շարունակվել, չնայած լսել եմ, որ կանգ է առել պրոցեսը»,- ասաց թատրոնի տնօրենը: «Ախր գեղեցիկ էր շուկան, հին Երեւան… տարիներով եկած կառույցներ, մի՞թե դարձել ենք էդքան ուտող-խմող ազգ, խանութներ, խանութներ, խանութներ….բավական է հիմնահատակ ավերել պատմությունը»,-ասում է նա՝ հույսը չկորցնելով, թե հարցը դրական լուծում կստանա: Նույն պահին էլ վերադառնում է իրականություն. «Իսկ ուշ չէ՞ հիմա ահազանգելը, եթե այդ քանդել են, ուրեմն ունեցել են թույլտվություն»:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը կատեգորիկ դեմ է Երեւանում ինչ-որ բան քանդելուն: Ասում է՝ ճարտարապետական ցանկացած կառույց պատմական նշանակություն ունի, ուստի չի կարելի փոփոխություններ անել. «Դա հենց մեր քաղաքի դեմքն է, մեր պապերի ստեղծած քաղաքի բնութագիրը»: Ինչ վերաբերում է «փակ» շուկային, նրա խոսքով. «Առաջներում էդ շուկայի մասին դրսերում խոսում էին, թե в Армении такой прекрасный рынок: Ես հիշում եմ դեռ երեխա ժամանակվանից՝ ինչպես էին տուրիստներին կանգնեցնում ու մտցնում շուկա, կամ ինչպես էր Մարտիրոս Սարյանը հավանում էդ շուկան ու այնտեղից իր համար մրգեր ընտրում: Նման կառույցին որեւէ ուրիշ անուն տալ կամ ճարտարապետական փոփոխություն անել չի կարելի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031