Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լյովա Խաչատրյանն Անահիտ Բախշյանին խոսք էր տվել, որ ընտրակաշառք չի բաժանելու, բայց….

Մայիս 29,2012 14:30

Ներկայացնում ենք երկու ուշագրավ պատասխան՝ «Հետքի» ընթերցողների կողմից Անահիտ Բախշյանին տված հարցերին:

Վանիկ – Հարգելի տիկին Բախշյան, Ձեր մրցակիցներից Լյովա Խաչատրյանը եւ Ռոբերտ Մասումյանը Ձեզանից շատ ձայներ հավաքեցին շնորհիվ ընտրակաշառքի։ Դա են վկայում նրանց օգտին քվեարկած քվեաթերթիկների յուրահատուկ ձեւով ծալելը։ Հետաքրքիր է, ինչպե՞ս է չակերտավոր հաղթած Լյովա Խաչատրյանը նայելու Ձեր աչքերի մեջ։ Չէ՞ որ նա տղամարդու խոսք էր տվել, որ ընտրակաշառք չի բաժանելու։

Շնորհակալություն: Լավ էլ նայել է, երբ ես հրավիրվեցի մասնակցելու ընտրվելու կապակցությամբ իր կազմակերպած խնջույքին: Այնտեղ Լյովային ասացի. «Լյովա ջան, այդ ինչպե՞ս է լինում, որ որպես պատգամավոր ինձ են գովում, բայց քեզ են ընտրում»:

Գեւորգ – Տիկին Բախշյան, դուք գո՞հ եք «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» միությունից, որն ավելի պակասեցրեց «Ժառանգության» մանդատները խորհրդարանում: Արդյոք, սա նախագահական նստավայրում գծագրված սցենար չէ՞ր:

Շնորհակալություն; Իմ կարծիքով, հատկապես Երևանում, որտեղ 2007-ին մենք ավելի բարձր ցուցանիշ ենք ունեցել, մեր ցուցակին հավանություն չտվեց հասարակության այն ընտրազանգվածը, ով «Ժառանգության» գործող խմբակցության հետ լուրջ հույսեր էր կապում: Մեզ չհաջողվեց քարոզարշավի 28 օրերի ընթացքում լիարժեք ու համոզիչ կերպով հիմնավորել մեր ցուցակում ընդգրկված անձանց հաջորդականությունն ու ապագա խմբակցության գործունեության ավելի բարձր արդյունավետության երաշխիքները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031