Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարգարի դատը կկայանա

Մայիս 29,2012 13:52

«Չնայած ճնշման տատանումներին, եթե այլ սինդրոմներ չունենամ, վաղը դատական նիստը կկայանա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհայանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը:

Հիշեցնենք, որ արդեն երեք անգամ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը հետաձգում է դատական նիստը` փաստաբանի հիվանդության պատճառով:

Դատական նիստում Մկրտիչ Վասակյանը պետք է ներկայացնի պաշտպանական ճառը: Նշենք, որ Մարգար Օհանյանը, սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանը, տնտեսական բաժնի պատասխանատու Արա Լեւոնյանն ու տեխնիկ Սամվել Մախմուրյանը մեղադրվում են պետությանը խոշոր  չափերի վնաս հասցնելու մեջ, մասնավորապես, ըստ մեղադրանքի, յուրացրել են մեծ քանակությամբ բենզին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031