Դերասան Ազատ Գասպարյանը Հայաստանում ոչ ընդդիմություն, ոչ էլ դիմություն է տեսնում. «Բոլորը նույն մարդիկ են, խաղում են: Նայում եմ իրենք, որ խոսում են՝ սրտացավություն չեմ տեսնում, մեկը մեկի դեմ է խոսում, մեկը կողմ է խոսում, ոչ թե ազգի համար է, կուզեի, որ այդ ազգային մտածողությունը բարձրանար, կուզեի , որ այդ բոլորը նորից հիշեին Զորավար Անդրանիկի ասածը՝ գլուխդ բարձին դնելուց առաջ մի վայրկյան մտածիր ազգիդ մասին: Խոսելուց առաջ մտածիր ազգիդ մասին ոչ թե անձիդ մասին, Անձնավորված է այսօր Հայաստանում ամեն ինչ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ