Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նալբանդյան 106/1: Հետընտրական զարգացումներ

Մայիս 29,2012 13:12

Թումանյան, Նալբանդյան, Սայաթ Նովայի պողոտա և Ավագ Պետրոսյան փողոցների բնակիչները կրկին ստորագրահավաք են կազմակերպել՝ ընդդեմ նշված փողոցներով պարփակված ներբակային տարածքում նախատսվող բազմահարկ-բազմաֆունկցիոնալ շենքերի շինարարության: Նշենք, որ բնակիչները արդեն երկու տարի բողոքում են իրենց բակում նախատեսվող հսկայածավալ շինարարության դեմ, որի հետևանքով կվերանան բակի տասնյակ հաստաբուն ծառեր https://www.lragir.am/armsrc/country-lrahos59219.html , իսկ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկպաշտպանությանազգայինծառայության պաշտոնական գրությունից բխում է, որ նախքան շինարարությունը անհրաժեշտ կլինի ամրացնել շրջակա բնակելի շենքերի հիմքերը:

Եթե այս հարցով նախորդ ստորագրահավաքին մասնակցել էր 160 բնակիչ, ապա այս անգամ արդեն ավելի քան 270 բնակիչ, ովքեր միացել են ստորագրահավաքին՝ հուսալով, որ այս անգամ գոնե իրենց պահանջը անարձագանք չի մնա:

Ստորագրահավաքի տեքստում մասնավորապես ասված է.«Մեծարգո պարոն նախագահ,2012թ. նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ Էրեբունի համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ, Դուք հայտարարեցիք. «Մենք օրենքով բացառելու ենք Երևանի կենտրոնի որևէ կառուցապատում, եթե այն չի պատշաճում մայրաքաղաքի ճարտարապետությանը: Այսօր ակնհայտ է, որ կա հասարակական լուրջ պահանջարկ և նույնիսկ պայքար այս հարցում: Այստեղ մենք դաշնակիցներ ենք: Մի քանի տարի, և Երևանում վերջնականապես կհաղթահարի մայրաքաղաքի դիմագիծը պահելու առաջնահերթությունը»:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին 2011դեկտեմբերի 20-ին ՀայաստանիՃարտարապետներիմիությանանդամներիհետհանդիպմանժամանակ նշելէ, որ քաղաքաշինականխոշորբոլոր նախագծերը և այսուղղությամբկատարվողներդրումներըԿենտրոնից նախատեսվումէ տեղափոխելվարչական այլ շրջաններ:

Խնդրում ենք, հավատարիմ լինելով այս խոստումներին, վերջնականապես դադարեցնել Նալբանդյան 106/1 ներբակային տարածքում «Ավագ Շին» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող բազմահարկ, բազմաֆունկցիոնալ շենքերի վիճահարույց շինարարության ծրագիրը, որն իրականացնելու որոշմամբ ՀՀ կառավարւթյան կողմից խախտվել են գործող մի շարք օրենքներ և որը սպառնում է շրջակա շենքերի բնակիչներին զրկել առողջ կենսամիջավայրից, բակում առկա կանաչ տարածքից, բազմաթիվ հաստաբուն ծառերից, ինչպես նաև խտացնել բնակչության թիվը, ծանրաբեռնել կոմունիկացիոն գծերն ու կոյուղին, մեծացնել շրջակա շենքերի նկատմամբ սեյսմիկ ռիսկերը:

Մենք հստակ առաջարկ ենք ներկայացրել Երևանի քաղաքային իշխանություններին՝ Երևանի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպման ժամանակ: Առաջարկել ենք և պահանջել այլընտրանքային տարածք հատկացնել կառուցապատողին՝ բարձրահարկ բազմաֆունկցիոնալ շենքերի կառուցման համար՝ միաժամանակ վերոհիշյալ տարածքում վերականգնելով ցածրահարկ մանկապարտեզը և կանաչ գոտին, որից օգտվում էին շրջակա շենքերի հարյուրավոր ընտանիքներ»:

 

Նշենք, որ այս տեքստը, որին կցված են եղել առանձին դիմումներ ՀՀ նախագահի, վարչապետի և Երևանի քաղաքապետի անունով, մուտքադրվել է ս.թ. ԱԺ ընտրությունների նախօրեին: Ըստ բնակիչներից ստացած տեղեկությունների՝ իրենք առայժմ որևէ արձագանք չեն ստացել՝ բացի քաղաքապետարանից ստացված կցկտուր մի գրության, որով ասվում է, թե կառուցապատման աշխատանքներին վերաբերող փաստաթղթերը դեռևս մշակման փուլում են:

Միևնույն ժամանակ անհասկանալի կերպով արդեն այսօր տարածքում հայտնվել են անձինք, ովքեր իրենց ասելով թույլտվություն են ստացել քաղաքապետարանի կողմից՝ գազատար խողովակի տեղափոխման աշխատանքներ իրականացնելու համար, որպեսզի ապահովվի կռունկի և շինարարական տեխնիկայի մուտքը դեպի ներբակային տարածք:

Մինչ այս խնդրի սպառիչ պատասխան ստանալը՝բնակիչները պատրաստվում են հունիսի 1-ին հերթական բողոքի ակցիան կազմակերպել Նալբանդյան 106/1 հասցեում՝ ներբակային անցանկալի շինարարության դեմ:

 

 «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031