Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը հունիսի 4-ին ելույթ կունենա Բրյուսելում

Մայիս 29,2012 12:45

Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 4-ին ելույթ կունենա Բրյուսելի Եվրոպական քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնում (CEPS):

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վարչապետի ելույթը վերնագրված է «Հայաստանի եվրոպական կոչո՞ւմը» (Armenia’s European vocation?):

Մեդիամաքս-ը նշում է, որ մայիսի 31-ին Երեւանում կկայանա նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը, որից հետո Հայաստանի կառավարությունը հրաժարական կտա:

Հաշվի առնելով հունիսի 4-ին Բրյուսելում նախատեսված միջոցառմանը Տիգրան Սարգսյանի մասնակցությունը` կարելի է եզրակացնել, որ, ամենայն հավանականությամբ, նա կրկին կգլխավորի կառավարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031