Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայրիկյանը պատրաստվում է նախագահական ընտրություններին (Տեսանյութ)

Մայիս 29,2012 12:29

Իշխանությունների ընտրություններն ու ընթացիկ գործունեությունն Պարույր Հայրիկյանի համար մանրուք են.« Եվ ես ուրախ եմ, որ կարող եմ դրանց ազատորեն չմասնակցել, դա նշանակում է, որ ինչ-որ բանի հասել եմ: Նույնիսկ նախագահական ընտրություններն այս պահին կարող են մանրուք թվալ , որովհետեւ հարցն արդեն լուծված է՝ առաջիկա 5 տարում դրության տերը Սերժ Սարգսյանն է»:

Նրա խոսքերով, նախագահական ընտրությունները կարող են միայն բարոյահոգեբանական նշանակություն ունենալ. «Այսինքն գործողությունների մի համակարգ, որով զբաղված եմ ավելի քան 40 տարի, այդ տեսակետից կարող է ինչ-որ դերակատարություն ունենալ ճիշտ նախագահը, բայց միայն կարող է ունենալ, որովհետեւ ոչ ոք իրեն թող չխաբի՝ իշխանությունը պատկանում է Սերժ Սարգսյանին առաջիկա 5 տարում իր պառլամենտական մեծամասնությամբ»:

Նախագահական ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի հավանական մասնակցությունն էլ պարոն Հայրիկյանին չի զարմացնում. «Եթե Կարեն Դեմիրճյանը, որն անկախության դեմ էր ու հայհոյում էր անկախականներին, սպառնում կախել նրանց՝ կոնկրետ ինձ, վերադարձավ անկախ Հայաստանի քաղաքականություն, եթե Լեւոն Տեր Պետրոսյանը, որ այդքան չարիք գործեց ժողովրդի հանդեպ, վերադարձավ, ինչո՞ւ չի կարող մարտի 1-ի հետ սերտորեն առնչվող Ռոբերտ Քոչարյանը նույնպես վերադառնա»:

Պարոն Հայրիկյանը եւս նախապատրաստվում է նախագահական ընտրություններում առաջադրվել. «Չեմ կարող չառաջադրվել, որովհետեւ ակնկալիքները շատ մեծ են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031