Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամենաժողովրդավար պատգամավորը

Մայիս 29,2012 12:24

«Փրկենք Փակ շուկան» քաղաքացիական նախաձեռնության ակցիային ի պատասխան՝ տեղի բնակիչներն իրեեց հերթին ակցիա են արել ու հայտարարել, թե լավ էլ գոհ են, որ շուկայի շենքը քանդվելու է, եւ տեղում «Երեւան Սիթի» սուպերմարկետ է կառուցվելու:

«ՉԻ»- Զավեշտն այն է, որ շուկայի շենքն արդեն կիսով չափ քանդված է, այսինքն՝ փաստացի գործ ունենք ավերակի հետ։ Եվ մեծ է հավանականությունը, որ մի օր Սերժ Սարգսյանն այդտեղով անցնելիս կիջնի մեքենայից ու պատահաբար այդտեղ գտնվող Սամվել Ալեքսանյանին կասի. «Սամվել ջան, ինքդ էլ տեսնում ես, որ սիրուն չի, մինչեւ վերջ քանդի պրծի»։

Իսկ ամենատարօրինակն այն է, որ փաստորեն՝ Հայաստանում ժողովրդավարության բուն իմաստն ամենալավը Սամվել Ալեքսանյանն է հասկացել, ու միայն նա է ցանկացած հարց լուծում բացառապես ժողովրդավարության շրջանակներում, այսինքն՝ ժողովրդի միջոցով։ Իսկ Մաշտոցի պուրակի կրպակատերերին մնում է միայն ափսոսալ, որ ժամանակին չեն ֆայմել ու կրպակներր չեն վաճառել պրն Ալեքսանյանին։ Այն ժամանակ կերեւոր՝ «հարակից շենբերի բնակիչները» բնապահպաններին թույլ կտա՞ն մոտենալ պուրակին, թե ոչ։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031