Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Սարդարապատում։ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այնտեղ կայացած տոնակատարության ժամանակ Չինաստանից ժամանած լրագրողը փորձել է լուսանկարել ՀՀԿ
առաջնորդ Սերժ Սարգսյանին։ Սակայն Սարգսյանի թիկնազորը ֆոտոլրագրողին արգելել է լուսանկարել։ Երբ չինացի լրագրողը փորձել է պարզել պատճառը, վերջինիս ասել են. «Ընկե՛ր, չի թույլատրվում ու վերջ»։ Միջադեպին խառնվել են նաեւ Սերժ Սարգսյանի լրատվության բաժնի աշխատակիցները։ Լրագրողը նշել է, որ բավականին կարեւոր լրատվական գործակալություն է ներկայացնում՝ «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»-ը։ «Ինչո՞ւ եք արգելում,
հաց է ուտում իր հայրենակիցների հետ, դւս բնական է, նրա մարդկային կերպարն է, իմ երկրում դա արգելված չէ լուսանկարել։ Ընդհակառակը, նախագահն ուրախ կլինի, որ իրեն այդ պահին լուսանկարեն»,- վրդովված նշել
է լրագրողը։ Սակայն մինչեւ վերջ նրան համառորեն արգելել են լուսանկարել Սերժ Սարգսյանին։
Կարդացեք նաև
«Ժողովուրդ»