ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ոչ մի խնդիր չի տեսնում նրանում, որ Կոնգրեսի 7 պատգամավորները չմասնակցեն մանդատների հանձնման արարողությանը, և մանդատները ստանա իրենց ներկայացուցիչը։
Այդ մասին նա հայտնեց Լուրեր.com–ի հետ զրույցում՝ անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկություններին, թե Կոգրեսը չի ներկայանալու մանդատների հանձնման արարողությանը և բոյկոտելու է ԱԺ առաջին նիստը, որին ներկա է լինելու նաև Սերժ Սարգսյանը։
Եթե մանդատներ ստանալու հարցում ՀԱԿ համակարգողը խնդիր չի տեսնում, ապա նիստը բոյկոտելու հարցը դեռ պարզ չի։ «Մենք չենք էլ հանդիպել այդ հարցերը քննարկելու համար», – նշեց նա։
Լուրեր.com
Կարդացեք նաև