Անցած շաբաթ «ՀԺ»-ն հրապարակել էր Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին սպասարկող զրահապատ BMW-ի լուսանկարը, որի դիմապակուց բացակայում էր ԱՊՊԱ կտրոնը։ Շաբաթվա վերջին ԱՊՊԱ կտրոնը արդեն իր տեղում էր։
Բացի այդ, մեքենան շահագործվում էր բոլորովին այլ՝ կառավարության աշխատակազմի հաշվեկշռում գտնվող «ԶԻԼ» բեռնատարի պետհամարանիշներով։ Համարանիշը նույնպես փոխված է։ Այս ամենը երեւում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ մեզ տրամադրված լուսանկարներից։ Ավելացնենք նաեւ, որ նշված խախտումների համար 100 հազար դրամով տուգանվել է Վարդան Ղուկասյանի վարորդը՝ Գեւորգ Սողոյանը։ Բայց դա այնքան էլ կարեւոր չէ։ Կարեւորն այն է, որ տեւական ժամանակ համապատասխան մարմինները չեն էլ փորձել նեղություն պատճառել մեծն Վարդանիկին:
«Հայկական ժամանակ»