Հատված «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Զաքարյանի հարցազրույցից;
– Պարոն Զաքարյան, ԲՀԿ–ն հրաժարվեց ՀՀԿ–ի հետ կոալիցիա կազմելուց, այսինքն չի՞ կարելի ասել, որ ՀԱԿ–ը չէր սխալվել իր հաշվարկներում եւ կարողացավ սեպ խրել ՀՀԿ–ԲՀԿ հարաբերություններում։
– Ես չեմ հավատում այն իրավիճակին, որը ստեղծվել է կոալիցիայի շուրջ, չեմ հավատում նաեւ այն խոսակցություններին, թե խորը հակասություններ կան ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ։
– Ձեր նախկին համախոհները (ՀԱԿ–ը) կարծես ողջունեցին ԲՀԿ քայլը, Դուք Ձեր տեսակետն ինչպե՞ս կհիմնավորեք։
Կարդացեք նաև
– Դե, ՀԱԿ-ի նման քայլը տարօրինակ չէ, ՀԱԿ-ը վերջին շրջանում կարծես թե դարձել է ԲՀԿ-ի PR-ն իրականացնողը։ Այս առումով ոչ զարմանալի է, ոչ տարօրինակ։ Իսկ ես հակված եմ, որ ԲՀԿ-ի քայլն իրականում միտված է 2013թ. նախագահական ընտրություններին։
– Ուզում եք ասել, որ ՀՀԿ–ԲՀԿ պայմանավորվածության արդյունքո՞ւմ են ԲՀԿ–ին ընդդիմադիր դաշտ ուղարկում կամ հեռացնում իշխանականից:
– Ես կասեի՝ կառուցողական եւ կառավարելի ընդդիմադիր դաշտ, որը, հակիրճ ասեմ, պարզապես շատ օգտակար է լինելու ՀՀԿ-ի համար 2013թ. նախագահական ընտրություններին։
– Այսինքն բացառո՞ւմ եք, որ 2013-ին ընդդիմադիր դաշտը, այդ թվում ԲՀԿ–ն, կարող է սատարել միասնական թեկնածուի եւ հասնել իշխանափոխության։ Եվ որքանո՞վ եք հավանական համարում ՀԱԿ–ԲՀԿ հետագա համագործակցությունը։
– Ես կանխատեսումներ չեմ ուզում անել։ Ինձ համար, անգամ
քաղաքականության մեջ, շատ կարեւոր է հարցերը բարոյական հարթությունում դիտարկելը։ Ինձ համար անընդունելի է երկրում ստեղծված իրավիճակում, Մարտի 1 իրագործածների հետ համագործակցել, ինչ-որ ֆորմատներ ստեղծել։ Ի վերջո այս իրավիճակի համար ինչքան ՀՀԿ-ն է պատասխանատու-մեղավոր, նույնքան կոալիցիոն մյուս կուսակցությունները՝ ԲՀԿ-ն եւ կույրաղիքը՝ ՕԵԿ-ը։ Հիմա մեկին առանձնացրել են երկուսից, սրբի պսակ են դրել այդ մեկի գլխին, այդքան էլ ճիշտ չէ։
– Ձեր նախկին համախոհները հայտարարում էին, որ դա քաղաքական շահ է հետապնդում, եւ քաղաքականության մեջ բարոյականությունը չի կարող ուղենիշ լինել։
– Ոչի՞նչ, որ այդ քաղաքականության արդյունքում 10 մարդ է զոհվել, եւ այդ զոհերի հարազատներին եթե ոչ իրավական, ապա բարոյական առումով պատասխան տալու խնդիր կա, իսկ, կներեք, կոալիցիոն որեւէ կուսակցության հետ համագործակցելը խոսո՞ւմ է բարոյականության տրամաբանության հարթությունից։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Հրապարակ»