Երկու հոգի զոհվել է, յոթը տեղափոխվել են հիվանդանոց:
Իռլանդիայի Բեյլիբորո քաղաքի փողոցներում տեղի իշխանությունների կազմակերպած ավտոարշավի մրցման ժամանակ շրջադարձերից մեկում մեքենաներից մեկը դուրս է թռել մրցուղուց եւ մխրճվել մայթին կանգնած հանդիսականների մեջ: Մահացել են 28 տարեկան մի կին եւ 50-ամյա լուսանկարիչ: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով յոթ հոգի տեղեփոխվել են հիվանդանոց, որոնցից երեքի վիճակը ծայրաստիճան ծանր է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ