Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում ընթացող շախմատային գահի համար աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի եւ հավակնորդ Բորիս Գելֆանդի միջեւ մրցամարտի հիմնական մրցաշարի վերջին՝ 12-րդ պարտիան, այսօր 22-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքի: Հաշիվը հավասար է՝ 6,0:6,0:
Կանոնակարգի համաձայն, գրոսմայստերները մեկօրյա հանգստից հետո անցկացնելու են արագ շախմատի չորս պարտիա: Հավասարության դեպքում պայքարը կշարունակվի բլից շախմատում: Եվ եթե դա էլ ի հայտ չբերի հաղթողին, կսկսվի, այսպես կոչված «արմագեդոնը»՝ «մահվան» պարտիան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ