Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Բարսեղյան. «Գրանտակերությունից միշտ խոսում են հարկազխտիկները»

Մայիս 28,2012 19:52

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու ավագանու  անգործությունից հոգնած մտավորականները, հիմնականում հ/կ ներկայացուցիչները  որոշել են առաջիկա ՏԻՄ ընտրություններում հանդես գալ ավագանու թեկնածուների թիմով և այսօր այս հարցը քննարկում էին Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում: Լրագրողներից մեկը հետաքրքվեց, թե «այս նախաձեռնությունը ռիսկային չէ»,  պատրա՞ստ եք լսել Գյումրու քաղաքային իշխանությունների քննադատությունները, որոնք  ձեզ կարող է  և գրանտակերներ անվանեն»:

Լսելով «գրանտակեր» բառը` Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը լիաթոք ծիծաղեց,  իր հերթին  քաղաքային իշխանություններին  «հարկազխտիկներ» անվանելով ու նրանց չարաշահումները ջրի երես հանելով : « Էդ ձևակերպումը շատ հաճելի է լսել հատկապես հարկազխտիկներից, հենց հարկազխտիկները  խոսում են գրանտակերությունից, հասկանում ենք, որ իրանց կերած հարկերը իրանց միշտ քիչ է եղել: Չեմ ուզում սրել այս ամբողջ խոսակցությունը, թող համարձակվեն քննադատել էս քաղաքացիական նախաձեռնությունը: Կաշա՞ռք ենք բաժանել, կեսը տարել ենք մեր տուն, քաղաքի տարածքնե՞րն ենք ծախել- կերել, ավագանու անդամներին մե՞նք ենք տվել շինարարության տենդեռները, 80 մետրանոց փողոցը 52 միլիոն դրամով քաղաքին պատվե՞ր ենք տվել,միլիոնավոր դրամներ արժեցող հուշարձաննե՞ր ենք սարքել, ես հույս ունեմ, որ իրենք չեն փորձի կիրառել բախտի հետ խաղալու ամենամիամիտ հնարքը: Իսկապես հույս ունեմ, կջոկեն, կհասկանան, խորամանկ են,  չեն համարձակվի այնպես անել, որ մենք քարոզչությունը տանենք քննադատական ինտոնացիայով, իսկ մենք կարող ենք դա անել ամենից լավ, որովհետև մենք երբեք չենք եղել իշխանություն, և շատ լավ գիտենք իշխանության բոլոր կոպիտ, անճոռնի, վայրենի սխալները, կոռուպցիան , թալանը և այլն: Հույս ունեմ, որ իրենք չափած, ձևած , համեստ կլինեն, ինչ որ արել են, այդքանն են կարողացել անել քաղաքի համար, մենք ավելին ենք անելու»:

Լևոն Բարսեղյանը նաև փաստեց, որ  Գյումրու 15 հոգուց բաղկացած ավագանուց վերջին նիստերին մասնակցել են ընդամենը 8 հոգի, իսկ սովորաբար ամառային նիստերին ամենաշատը 8-9 հոգի են մասնակցում, ձմեռային նիստերին`13:Այս թվաբանությունը , արդեն իսկ , ըստ Լևոն Բարսեղյանի,  ապացուցում է, որ Գյումրու  ավագանին գործունակ չէ:

«Շիրակ» կենտրոն հ/կ նախագահ Վահան Թումասյանն էլ հավելեց. «Մառազմ է այս վիճակը , թույլ չենք տալու, որ այլևս այսպիսի ավագանի լինի ու   լրագրողները ամեն օր զանգահարեն քաղաքապետարան ու հարցնեն, ե՞րբ է  նիստ լինելու ու այդպես էլ ամեն օր բացասական պատասխան ստանան»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031