Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե լուսանկարչությունը դարձնեմ մասնագիտություն՝ վախենում եմ, որ այդ հաճույքը կարող է վերանալ». Արսեն Սարգսյան

Մայիս 28,2012 18:32

«Առավոտ երիտասարդականը» շարունակում է պատմել ձեզ լուսանկարների մրցույթի հաղթողների մասին: Այս անգամ էլ զրուցեցինք մրցույթում երրորդ տեղը զբաղեցրած մասնակցի՝ Արսեն Սարգսյանի հետ:

Արսենը 20 տարեկան է, ապրում է Երևանում: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետը ։ 2008թ.-ից սկսած աշխատում է NEWS.am լրատվական գործակալությունում՝ որպես համակարգչային օպերատոր։ Մասնագիտության ընտրության հարցում երկար չի մտածել, իրեն շատ է հետաքրքրել ֆիզիկան: Նախասիրություններն էլ բազմազան են, «Մասնագիտությունս ֆիզիկան է, իսկ դա գիտություն է կյանքի մասին, հետևաբար նախասիրություններս շատ են և կյանքի տարբեր ոլորտներից», – ասում է նա:

Լուսանկարչության հանդեպ սերն առաջացել է վաղ տարիքից. «Երբ հայրս գնեց ֆոտոխցիկ, ես վերցրեցի ու մի քանի նկար արեցի, որոնք շատերին դուր եկան։ Դրանից հետո սկսեցի զբաղվել։ Հետագայում, երբ հայրս գնացել էր արտասահման, առիթը բաց չթողնելով` գնեց ավելի լավ ֆոտոխցիկ, և ես շատ ուրախացա։ Հիմա իմ լուսանկարները ավելի լավ են ստացվում», – պատմում է Արսենը: Լուսանկարելը նրան հաճույք է պատճառում, բայց այն մասնագիտություն դարձնելու մասին չի մտածում, պատճառը մեկն է. «Եթե լուսանկարչությունը դարձնեմ մասնագիտություն՝ վախենում եմ, որ այդ հաճույքը կարող է վերանալ»: «Առավոտ երիտասարդականի» կազմակերպած լուսանկարների մրցույթից բացի, շատ վաղուց մասնակցել նաև լուսանկարների մեկ այլ մրցույթի՝ ստանալով շնորհակալագիր: Հետաքրքիրն այն է, որ այդ ժամանակ նա անգամ չի էլ իմացել, որ իր նկարները մրցույթի մեջ են. «Դասարանով գնացել եինք էքսկուրսիա՝ դեպի Արաքս գետ, այնտեղ ես լուսանկարներ էի արել, հետո մեր ուսուցիչներից մեկը ուղարկել էր իմ լուսանկարները այդ մրցույթին, իսկ ես տեղյակ չէի։ Հետո զանգեցին, ասացին, որ պետք է գնամ շնորհակալագիր ստանալու։ Լավ անակնկալ էր», – պատմում է Արսենը: Ընդհանրապես սիրում է տարբեր թեմաներով նկարել, բայց ավելի շատ սիրում է մարդկանց պատահական իրավիճակներում նկարել:

Արսենի նախասիրությունների շարքում է նաև ֆուտբոլը: «Ֆուտբոլի չեմ գնացել, բայց մեր շենքի դիմաց կար մեր թաղամասի երևի ամենամեծ խաղադաշտը և իմ մանկությունը անցել է այդտեղ ֆուտբոլ խաղալով։ Սիրում եմ ֆուտբոլը, քանի որ այն նախ ակտիվ խաղ է, ես ընդհանրապես սիրում եմ ակտիվություն, երկրորդն էլ ֆուտբոլը թիմային խաղ է և եթե քո թիմում են քո լավագույն ընկերները, որոնց դու շատ լավ հասկանում ես, խաղը ստացվում է շատ հաճելի և արդյունավետ», – ասում է նա: Սիրելի ֆուտբոլային թիմը «Մանչեսթեր Յունայթեդն է, սիրելի ֆուտբոլիստը՝ Ռայան Գիգգսը: Թեև Արսենը երբեք չի երազել ֆուտբոլիստ դառնալու մասին, բայց փոխարենը երազել է գոնե մեկ խաղ խաղալ « Յունայթեդի» թիմում 🙂 :

                                                                                           Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031