Լրահոս
Օրվա լրահոսը

«7-8 հոգի սեփականաշորհել են Գյումրու ավագանին, որոնցից պետք է ազատվել»

Մայիս 28,2012 18:35

Այսօր գյումրեցի  մի քանի ակտիվ հասարակական գործիչներ  ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում ժողով էին գումարել` որոշելու, թե առաջիկա ՏԻՄ ընտրություններում ի՞նչ հնարավոր թեկնածուներ են առաջադրելու Գյումրու ավագանու  համար ու ի՞նչ կ հարցեր են առաջ քաշելու: Նշենք, որ այս նպատակի համար Գյումրիում ստեղծվել է «Քաղաքը մերն է», պայմանական անվանմամբ քաղաքացիական նախաձեռնություն, որի կազմում ընդգրկված են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, Սախորովի անվան մարդու իրավունքների պաշտպանության  Շիրակի մարզային գրասենյակի  ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը, «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը, «Բիոսոֆիա »հ/կ նախագահ Գևորգ Պետրոսյանը և այլ ակտիվ դեմքեր, որոնք տարիներ շարունակ համարձակորեն քննադատել են Գյումրու ավագանուն, մեղադրել անգործության մեջ և հարկ եղած դեպքում այս թեմայի շուրջ բախվել են Գյումրու քաղաքապետի հետ:

Ինչևէ, ժողովը բացեց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, ով իրենց մտադրությունը բացատրեց հետևյալ կերպ. «Մեր նախաձեռնությունը Գյումրիում այս տարի ընտրությունների ժամանակ նոր, քաղաքի համար լուրջ պատասխանատվության զգացում ունեցող, իրենց ջանքերը քաղաքի խնդիրների լուծման համար ներդնող ավագանի ունենալն է, դրա համար տարբեր ճանապարհներ կան: Զանազան ելքերից մեկը, տարիներ շարունակ քննարկելուց հետո, մենք գտել ենք. քաղաքացիական նախաձեռնությամբ կոնկերտ թիմի առաջադրումը: Այդ մասին շատ է խոսվել, կլինեն 10-12-15 հոգի, դեռ  որոշված չէ, ու երևի թե էդ  թիվը չի էլ որոշվի մինչև պաշտոնական առաջադրումների պահը: Ավագանու կազմը այս անգամ լինելու է , ի տարբերություն  նախկին անգամների , ոչ թե 15 հոգի, այլ 21 հոգի` Ընտրական օրենսգրքի փոփոխմամբ»:

Այնուհետ մասնակիցները սկսեցին բացատրել, թե ինչու են այդքան շահագրգիռ թիմով ավագանի ունենալու: Սեյրան Մարտիրոսյանն ասաց. «Ես կուզենայի ասել, որ, ցավոք սրտի, Հայաստանում բացարձակապես ոչ մի կայացած ավագանի չկա, եթե հանկարծ որևէ մեկը կարող է օրինակ բերել, խնդրեմ՝ բերեք, բոլորս միասին ուրախանանք: Վկա եմ բոլոր իրադարձություններին, որոնք Երևանում կատարվում են. վերջին գիշերվա ընթացքում  փակ շուկայի քանդելն է,  նախորդը  Մաշտոցի պուրակն է և մնացած ամեն ինչ: Երբևէ լսե՞լ եք՝ ավագանին որևէ կերպ էդ բոլորին արձագանքի: Թիվ մեկ արձագանքողը պետք է լինի ավագանին, այսինքն՝  Հայաստանում կայացած ավագանի չկա, և էս նախաձեռնությունը էդ առումով, ոչ թե պարզապես Գյումրիում, այլ համահայկական, համապետական նշանակություն ունեցող քայլ է: Էս ինստիտուտը պետք է ունենա էն տեղը, որը պետք է ունենար: Եվ երկրորդը ասեմ. էն, ինչ ցանկանում ենք հանցանք չէ, կան մարդիկ, որոնք սեփականաշնորհել են ոլորտը և մտածում են, թե դրանք ինչի՞ են խառնվել իրար: Մենք էս երկրի քաղաքացիներն ենք, էս տարածքի բնակիչներն ենք , և, իհարկե, բոլոր իրավունքները ունենք, և մեզ կարելի է մեղադրել, թե ինչի ենք էսքան պասիվ, այլ ոչ թե ինչ ենք էսքան ակտիվ»:

«Շիրակ կենտրոն»  հ/կ նախագահ Վահան Թումասյանն էլ Գյումրու ներկա ավագանին երկու մասի բաժանելով, ասաց. «Երիտասարդներ կային, որոնք մտածեցին մեղր են բաժանում, և գնացին օգտվելու, բայց տեսան, որ չեն բաժանում, դրա  համար հիասթափվեցին ու չեն մասնակցում աշխատանքներին: Եվ էն ավագանիները, որոնք կարծես թե  սեփականաշորհել են,  հիմնականում 8-9 ավագանի է մասնակցում ավագանու նիստերին, իրենք համարում են, որ իրենք, իրոք, ավագանիներ են, և մասնակցել են, էդ ջահելներն են, որոնք ընդհատումներով են  գնացել: Էն մարդիկ, որոնք պատահական են գնացել, ավագնու տեղ են զբաղեցրել և հանրությանը օգուտ չեն տալիս, այսօրվանից ճիշտ կլինի կոչ անենք, որ պարզապես չմասնակցեն ընտրություններին: Իհարկե, մենք առաջիկայում` քարոզարշավի ընթացքում, այնպես կանենք, որ հասկանան, որ իրենց տեղը չէ, վարկաբեկում են և՜ տեղական ինքնակառավարման համակարգը, և՜ հանրապետության երկրոդ քաղաքը»:

Այս խումբը չբացառեց, որ կառաջադրեն նաև քաղաքապետի իրենց թեկնածուն: Իսկ ավգաանու հավանական թեկնածուների կազմում կան թե՜ տնտեսագետներ, թե՜ ազգագրագետներ, հյունացոների տնօրեններ, ռեժիսորներ ու հեռուսատեսային ոլորտի աշխատակիցներ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031