Կալիֆորնիայի բնակչուհի Լավերնա Էվերեթն ընկերուհիների հորդորներով ծննդյան 80-ամյակի օրը ցատկել է օդապարիկով եւ միայն ուղեկցող հրահանգիչի վարպետության շնորհիվ հրաշքով ողջ է մնացել:
Երբ օդանավն անհրաժեշտ բարձրություն է հավաքել, տատիկը վերջին պահին հրաժարվել է այդ գաղափարից: Փորձառու հրահանգիչը, քաջատեղյակ, որ առաջին անգամ ցատկողները որպես կանոն հենց այդպես են վարվում, փորձել է համոզելով օգնել տատիկին՝ կատարել վերջին քայլը: Եվ երբ նրանք արդեն օդում են հայտնվել, սարսափով նկատել է, որ տատիկը քանդած է եղել օդապարիկի ամրագոտին եւ փրկարար պարկը կախվել է նրա ծնկներից: Բարեբախտաբար, հրահանգիչը չի կորցրել իրեն: Նա հասցրել է ամուր գրկել տատիկին եւ, բացելով իր օդապարիկը, երկուսով միասին բարեհաջող վայրէջք են կատարել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ