Այսօր Նոր Նորք համայնքի, Նանսենի անվան զբոսայգում հայ և եզդի ժողովուրդների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ 1-ին Հանրապետության անկախությանը նվիրված, ինչպես նաև եզդիների հերոս Ջանգիր աղայի ոգեկոչմանը նվիրված միջոցառում: Հանդիսությունը կազմակերպել էր «Սինջար» եզդիների ազգային միավորում Հ/Կ-ն: Միջոցառմանը մասնակցում էր նաև Երևանի Նոր Նորք համայնքի նորանշանակ թաղապետ, հանրապետական Արմեն Ուրիխանյանը:
Այն հարցին թե ինչպիսի՞ն էր Ձեր տպավորությունները, նա պատասխանեց. «Գերազանց, դրական լիցքերով լիցքավորված գնում եմ, շատ ոգևորող, շատ պարտավորեցնող միջոցառում էր, ու ասեմ՝ ինչու. մեր ազգը միշտ մեր հերոսներին հավերժացնում է, նրաց հիշատակը վառ է պահում, դա մեր արյան մեջ կա: Բայց է՜լ ավելի պարտավորեցնող է, երբ որ մի բարեկամ, մի եղբայր ազգի ներկայացուցիչին նվիրված միջոցառմանն ես մասնակցում , հերոսի, ով հերոսացել ա հայ ազգի համար: Դա է պարտավորեցնողը, դա է մեզ կապողը, դա է մեզ հետագա ճանապարհ ուղղորդողը»:
Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ