Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ պատգամավորը՝ մուրաբաների թեմայով. «Խի՞ չեք ասում օծանելիք եք բաժանել»

Մայիս 28,2012 17:25

«Դա անհեթեթություն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանը, երբ նրան հարցրեցինք ՕԵԿ-ի բաժանած ընտրակաշառքների մասին, որոնց վերաբերյալ լուրերով ողողված են ողջ մամուլը, սոցցանցերը: Առանց կրակ ծուխ լինո՞ւմ է, պարոն Խաչատրյան, հետաքրքրվեցինք մենք՝ հիշեցնելով բազմահիշատակ ջեմերի, հեռախոսների մասին: Նա պատասխանեց. «Նման բան չկա: Եթե մի տարածքում տարածքի պատասխանատուն ինքը որոշում է մուրաբա բաժանի, դա նշանակում է կուսակցությո՞ւնն է բաժանում: Կուսակցությունը նման որոշում չի կայացրել: Ընտրակաշառքը «Օրինաց երկրի» սկզբունքին չի համապատասխանում: Երբեք ՕԵԿ-ը ընտրակաշառք չի բաժանել ու չի պատրաստվում բաժանել:  Հեռախոսներն անհեթեթություններ են, նման բան իրականությանը չի համապատասխանում»:

Հարցին՝ ԲՀԿ-ի տրակտորներն ընտրակաշառք են, ջեմերը՝ ո՞չ, նա  պատասխանեց. «Չէ, չէ, նման բան գոյություն չունի: Տեսեք, մենք տարածքներում տարածքի պատասխանատուներ ունենք՝ կուսակցական  աշխատանքներով զբաղվող մարդիկ, ովքեր որ օծանելիք են բաժանել: Խի՞ չեք ասում օծանելիք եք բաժանել: Ուրեմն, դա կուսակցական յուրաքանչյուր տարածքի պատասխանատուն է, որը որ որոշում է կայացրել, Մարտի 8-ին նվեր է տվել կանանց: Ի՞նչ անենք, դա ողջունելի է: Յուրաքանչյուր քաղաքացի պիտի այդ մոտեցումը հարգի ու գնահատի»:

Հիշեցնենք, որ ընտրակաշառքի թեման բացեց պարոն Խաչատրյանը՝ ասուլիսում նշելով, որ առավելագույն ձայներ հավաքած կուսակցություններն ընտրակաշառք են բաժանել, դրանից էլ ՕԵԿ-ին իրենց անդամներից քչերն են ձայն տվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031