Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՕԵԿ անդամը արձագանքում է Ստյոպա Սաֆարյանին. «ՕԵԿ-ը երբեք խաղ չի խաղացել» ( տեսանյութ)

Մայիս 28,2012 17:18

«ՕԵԿ-ը երբեք խաղ չի խաղացել: ՕԵԿ-ը եղել է ե՛ւ ընդդիմադիր դաշտում, ե՜ւ իշխանական թեւում, եւ գործել է միմիայն ի շահ մեր  պետության ամրապնդման եւ մեր ժողովրդի բարօրության: Ստյոպա Սաֆարյանի կարծիքն իր անձնական կարծիքն է, խնդրում եմ հարցն ուղղել իրեն»,- ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանն այսպես պատասխանեց, երբ  Aravot.am-ը նրանից մեկնաբանություն խնդրեց ԲՀԿ-ի՝ կոալիցիա չկազմելու հետ կապված «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանության առնչությամբ: Ըստ Ստյոպա Սաֆարյանի, ԲՀԿ-ն հնարավոր է գնում է ՕԵԿ-ի ճանապարհով եւ 2007-ի ՕԵԿ-ի խաղերն է խաղում:

Ինչ վերաբերում է Ստյոպա Սաֆարյանի այն դիտարկմանը, որ քվեարկությունները եթե նայենք, կտեսնենք, որ ՕԵԿ-ը այսպես ասած հակա-ՀՀԿ-ական քայլեր չի արել՝ պարոն Խաչատրյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր պատգամավոր Ազգային ժողովում քվեարկել է իր խղճի մտոք. «Այնպես որ դրանք չարախոսություններ են, եւ սա ես նորմալ չեմ ընդունում»: Մեր հարցին՝  հնարավո՞ր է հիմա ԲՀԿ-ն էլ կոալիցիա չկազմի, բայց աշխատի ՀՀԿ-ի հետ՝ պարոն Խաչատրյանն ի պատասխան հորդորեց ԲՀԿ-ին դա հարցնել՝ խոստանալով, որ կոալիցիան ձեւավորվելուց հետո, երբ ԱԺ կազմը վերջնականապես պարզ կլինի, նոր այն ժամանակ կպատասխանի այդ հարցերին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031