«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի ծառայութունը փոխանցում է, որ անվանի Բելառուս կինոռեժիսոր Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» նոր ֆիլմն արժանացել է Կաննի 65-րդ միջազգային կինոփառատոնում հեղինակավոր FIPRESCI (Կինոքննադատների միջազգային ֆեդերացիա) մրցանակին: Այդ առիթով «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը շնորհավորում է կինոռեժիսորին, իսկ հայ հանդիսատեսին տեղեկացնում, որ «Մշուշում» ֆիլմն այս տարի կներկայացվի նաև Երևանում` «Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրում:
Հիշեցնենք, որ Լոզնիցան երկու անգամ մասնակցել է «Ոսկե ծիրան»-ին. 2006թ. ներկայացրել է իր «Շրջապատում» վավերագրականը, իսկ 2010թ. ներկայացնելով իր «Իմ երջանկություն» ֆիլմը` արժանացել է Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակի:
Կարդացեք նաև