Լրահոս
Օրվա լրահոսը

Վանդալիզմ եւ տգիտություն. փակ շուկայի քանդման աշխատանքները վերսկսվել են (տեսանյութեր)

Մայիս 28,2012 16:28

Մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ ահազանգում են, որ երեկվանից վերսկսվել են Փակ շուկան քանդելու աշխատանքները: Նրանք ահազանգում են, որ արդեն քանդել են շուկայի տանիքը: Aravot.am-ը ներկա գտնվեց շուկայի շրջակայքում ի պաշտպանություն Փակ շուկայի հավաքված նախաձեռնությունների հանդիպմանը: Ճարտարապետ Արսեն Կարապետյանը մեզ հետ զրույցում կատարվածը որակեց  որպես՝ վանդալիզմ և տգիտություն: Հայտնի է, որ Փակ շուկայի տեղում գործարար Սամվել Ալեքսանյանը ցանկանում է ամենամեծ «Yerevan CIty»-ն կառուցել, ուստի ճարտարապետից հետաքրքրվեցինք՝ պատրա՞ստ են պայքարել նույնիսկ այն դեպքում, երբ հակառակ կողմում Ս. Ալեքսանյա°նն է: Նա պատասխանեց. «Ճարտարապետ Աղաբաբյանը, որը նախագծել է այս շենքը, այն մարդիկ, որ պատվիրել ու կառուցել են այս շենքը մեծ դժվարությամբ, երբեք չեն լսել Ալեքսանյանի անունը: Ուստի ինձ համար լրիվ մեկ է, թե ով է հակառակ կողմում: Մեր պապերը երեսի զոռով  կառուցել են այս շենքը ու թողել մեզ, որ մենք էլ փոխանցենք մեր զավակներին»:

Ա. Կարապետյանը նշեց, որ պաշտոնատար անձինք կամ չեն պատասխանում, կամ անհեթեթ պատասխաններ են տալիս: Նրա տեղեկություններով՝ նույնիսկ շենքի նախագիծ էլ չկա,  «ուզում էին շուտ-շուտ անել վերջացնել, որ աղմուկ չբարձրանա»: Ճարտարապետը մեծ հույսեր չունի, սակայն ըստ նրա՝ չարձագանքել էլ չէր լինի:

Aravot.am-ը զրուցեց նաև մի շարք երևանցիների հետ, նրանք ևս կողմ չեն, որ Փակ շուկան քանդվի: Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթեև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031