Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարությունը խնդիրնե՞ր է առաջացնում «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի համար

Մայիս 28,2012 16:11

Հայաստանի մշակույթի նախարարության, Հայ առաքելական եկեղեցու եւ «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի միջեւ ստորագրած հուշագրի համաձայն հայտարարվել էր մրցույթ, որի հաղթողին պետք է հանձնարարվեին Օձուն գյուղի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները: Պատվիրատուն էլ «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամն էր, որի հոգաբարձուների խորհրդի անդամների մեջ անվանի արվեստագետներ կան, նրանց թվում` Սոս Սարգսյան, Հակոբ Հակոբյան, Արտաշես Հովսեփյան, Սվետլանա Նավասարդյան: Հիմնադրամի տնօրեն, արձակագիր եւ սցենարիստ Վանուշ Շերմազանյանը Aravot.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ մշակույթի նախարարության կողմից խոչընդոտներ են ստեղծվում հիմնադրամի  եւ շինարարության հետ կապված: Թե ինչպիսի՞ խոչընդոտներ, պարոն Շերմազանյանը խոստացավ բարձրաձայնել առաջիկայում: Քանի որ այսօր աշխատանքային օր չէ պետական հաստատությունների ու կառույցների համար, մշակույթի նախարարության պարզաբանումը եւս կներկայացնենք առաջիկայում:

Հավելենք, որ ըստ որոշ աղբյուրների,  Օձունի տաճարը կառուցվել է 6-րդ դարում, չնայած Կիրակոս Գանձակեցու հիշատակությամբ` այն 8-րդ դարի կառույց է, որն այժմ գտնվում է խարխլված վիճակում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031