«Սեռափոխություն անել ցանկացողներ, իհարկե, Հայասատանում էլ կան: Մեր ազգը աշխարհի մյուս ազգերի նման նորմալ ազգ է, եւ ինչպես ամբողջ աշխարհում, մենք եւս ունենք այդպիսի «հերոսներ»,- սեռափոխության մասին խոսելիս, այսօր ասաց 3-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցի պլաստիկ վերականգնողական միկրովիրաբուժության ծառայության ղեկավար Գեւորգ Ստեփանյանը:
Ստեփանյանի փոխանցմամբ` նման վիրահատություն Հայաստանում առայժմ չի արվել, չի արվում. «Բայց հուսով եմ, դա էլ շուտով կլինի: Սեռափոխություն չի արվում, որովհետու համապատասխան օրենք չկա: Ամեն դեպքում, սա թաքուն թեմա է, եկեք էլ չշարունակենք»,- «փակագծերը բացել» չցանկացավ բժշկն ու հավաստիացրեց, որ ամեն դեպքում մասնագետների պակաս չունենք, ուղղակի օրենսդրական կարգավորման հարցն է առկախ:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ