Իջեւանի թիվ 5 դպրոցը կրելու է հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի պապի՝ Միքայել Մարտիրոսյանի անունը: Վերջինս եղել է վաստակաշատ ուսուցիչ, 8 տարի տնօրինել է այդ դպրոցը: Շոումեն Գարիկ Մարտիրոսյանը սերտ կապի մեջ է Իջեւան քաղաքի, այդ դպրոցի հետ,ապրիլին այցելել է Իջեւանի թիվ 5 դպրոց, կրթօջախին արդիական 6 համակարգիչ նվիրել: Ինչպես տեղեկացա Գարիկ Մարտիրոսյանի հորեղբոր որդի Միքայել Մարտիրոսյանից, օգոստոսին դպրոցի բակում տեղի կունենա իրենց պապի՝ Միքայել Մարտիրոսյանի կիսանդրու հանդիսավոր բացումը եւ դպրոցի անվանակոչումը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ