Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգագրագետ. «Հանրապետության տոնը մեզ մոտ դեռևս տոն չի համարվում»

Մայիս 28,2012 14:03

Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը:

«Մեր հաղթանակների առաջին օղակը Ավարայրի ճակատամարտն է, վերջինը 1994թ.-ի մայիսյան հաղթանակները: Ես մեծ ուրացում եմ համարում այն, որ մենք մայիսյան հաղթանակ ասելով մոռանում ենք դա»- այսօր «Հայելի»ակումբում Մայիսյան հերոսամարտեր, Առաջին հանրապետություն. դասեր, հետևություններ թեմայով ասուլիսի ժամանակ հայտնեց Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը:

«Մենք հիմա պետություն ունենք, ազատ Արցախ, Շուշի բերդաքաղաքի գրավումը հրաշքի պես բան էր, այն ուղղեց հայի մեջքը: Բացի հաղթանակներից, պետք է հիշել, որ պարտություններ էլ են եղել, անհրաժեշտ է իմաստավորելով դրանց վերջը տալ: Երբ Հայաստանը ուժեղ լինի, մենք կպահպանենք մեր հաղթանակները: Հերոսամարտերում մեր ժողովուրդն է կռվել, սա ժողովրդի հաղթանակի տոնն է»,- հավելեց պարոն Դևրիկյանը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի համոզմամբ. «Մեր բնակչությունը այս տոնի հետ առնչություն չունի, շատ քիչ ենք տեղեկացված, դա պարզ է: Հանրապետության տոնը մեզ մոտ դեռևս տոն չի համարվում, իսկ եթե համարվում է, ապա արժեքները պետք է վերաբերեն հանրապետությանը: Տոնը որոշակի արժեքների ներդրում է»:

Ազգագրագետը տոնը կապում է դաշնակցականների հետ, փառք ու պատիվ տալով նրանց, որ կային որպես կուսակցություն և ամեն կերպ օգնում էին ժողովրդին:

«Մեր մեջ վախ կա բարձրաձայնելու շատ երևույթներ և քաջության պակասի պատճառով տոները մնում են օդի մեջ կախված, ես մաղթում եմ, որ արժանի լինենք հանրապետություն բառի կրողը լինելուն»,- վերջում հավելեց տիկին Խառատյանը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031