Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ անդամը ընտրակաշառքների մասին հայտարարում է. «Ով է կազմել մեծամասնություն՝ նա էլ բաժանել է»

Մայիս 28,2012 12:15

«Ընտրակաշառքները մարդկանց գաղափարներից հետ պահեցին»,- այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ՕԵԿ-ական պատգամավոր Իշխան Խաչատրյանն այսպես արտահայտվեց ՕԵԿ  բոլոր անդամների՝ իրենց օգտին չքվեարկելու հետ կապված:

Հարցին՝ կոնկրետ կնշե՞ք, թե ո՞վ է բաժանել ընտրակաշառք, որովհետեւ հենց Ձեր անունն էին տալիս՝ որպես ընտրակաշառք բաժանող՝ պարոն Խաչատրյանը պատասխանեց, որ մենք՝ լրագրողներս դա իրենից լավ գիտենք «Նկատի ունեմ այն քաղաքական ուժերին, ովքեր առավելագույն ձայները տարան: Հետեւությունը թողնում եմ ձեզ: Միայն կարող եմ ասել, որ մեր ձայները երբ պակասեց՝ դա միայն ու միայն ընտրակաշառքներն էին»: Aravot.am-ը ճշտեց այսինքն՝ Դուք մեղադրում եք Ձեր կոալիցիոն գործընկերոջը, որ ընտրակաշա՞ռք է բաժանել եւ տարել ՕԵԿ-ի գաղափարներ ունեցող ընտրողների քվենե՞րը՝ նա պատասխանեց. «Ես չեմ մեղադրում, դուք գիտեք, ով է բաժանել: Ով է կազմել մեծամասնություն՝ նա էլ բաժանել է: Ընտրությունը մեկ քայլ առաջ էր, տեղամասերում ոչ մի խախտում չարձանագրվեց, տեղամասում անցացվեց թափանցիկ ընտրություն: Իսկ ինչ որ տեղի ունեցավ, մինչեւ ընտրատեղամաս տեղի ունեցավ»: Մենք եւս մեկ անգամ հստակություն մտցնելու համար ճշտեցինք՝ ՀՀԿ-ԲՀԿ-ի՞ն նկատի ունեք, նա ժպտաց. «Անուններ չեմ ուզում տալ: Դուք գիտեք»:

Պարոն Խաչատրյանը նաեւ նշեց, որ իր ինքնաբացարկի մասին լուրը ժամանակավրեպ է:

Ասուլիսում քիչ թվով ԶԼՄ-ներ էին ներկա: Մի քանի օր առաջ էլ ամփոփվեցին մի հետազոտության արդյունքներ, ըստ որի, նախընտրական, հետընտրական շրջանում լրատվամիջոցներ են եղել, որ 0 անդրադարձ են կատարել ՕԵԿ-ին: Ուստի Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս եք մեկնաբանում այս անտարբերությունը ՕԵԿ-ի նկատմամբ հետաքրքրությունն ինչո՞ւ է մարել, բացի այդ, սրան գումարած նաեւ «Ֆեյսբուքում» տեղադրվել էր ՕԵԿ-ի գերեզմանաքարի լուսանկարը՝ 1998-2008 ծննդյան եւ մահվան տարեթվերով: Իշխան Խաչատրյանը պատասխանեց. «Դա սեւ քարոզչություն է, որը ես քննադատում եմ: ՕԵԿ-ը եղել է, կա եւ լինելու է, ենք ունենք լավագույն  գաղափարներ եւ ծրագրեր: Այն հույսերը,որ կապում է մեզ հետ քաղաքացիները, պիտի արդարացնենք եւ իրականացնենք»:

Անդրադառնալով ԲՀԿ-ի՝ կոալիցիա չկազմելուն՝ նա նշեց. «Հինգ տարի մեր կողմից շատ հարգված գործընկերներ ենք ունեցնել, ՕԵԿ-ը չի ուրախանում: ՕԵԿ-ը կուրախանա, եթե հայ ազգը ապրի արժանապատիվ ԲՀԿ-ն պիտի լինի կամ կոալիցիայում, կամ ընդդիմադիր դաշտում: Եթե նրանք իրենց տեսնում են որպես կառուցողական ընդդիմություն, մենք հարգանքով ենք վերաբերում մեր գործընկերների որոշմանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031