Լրահոս
Օրվա լրահոսը

Բլոգերի արձագանքը. «Տաղ ետընտրական»

Մայիս 28,2012 11:57

Բլոգեր Ovanitas-ը այսպիսի «եզրակացություն» է հրապարակել խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Ընտրություն պրծե, ՕԵԿ-ն է ցնծում,
ՕԵԿ-ն է ցնծում, տոնում հաղթանակ,
Բարգավաճն, ախր, էլ փայ չի մտնում.
Երկու մինիստրի պաշտոն կա ազատ:

Չակը նայում է Տիգրանի չանին,
Մուկուչյանից է պահանջը նրա,
Տիկոն Նորրիսին մանդատ չի տալի,
Չանը կջարդի Նորրիսը նրա:

Մի խումբ դոնորներ մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, Քլինթոնն է գալիս…
Դռները բացեք, ջեբերը բացեք, Քլինթոնն է գալիս,
Քլինթոնն է գալիս…

Քլինթոնը մեզի իր գիրկն է կանչում,
Պուտինից վանում, մի լավ վախեցած,
Թե Ռոբը, հրեն, ռեվանշ է տենչում,
Խոստումներ կտա մեզ ծյոծը սպասված:

ՀԱԿ-ն է ԱԺ-ում հրճվանքից դողում,
Նիկոլը արդեն ամբիոն կունենա,
Սադոյանն Արշոն ներվային ծխում՝
Սուրբ տեղը երբեք թափուր չի մնա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031