«Մանչեսթեր Յունայթեդի» եւ ֆուտբոլի Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Թոմ Քլեվերլին վնասվածքի պատճառով բաց թողեց ամբողջ մրցաշրջանը: Նրա անունը Եվրո 2012 մեկնող հավաքականի թեկնածուների ցուցակում էլ չկա:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ 22-ամյա ֆուտբոլիստն այս ընթացքում ոչ միայն վնասվածքն է բուժել, այլեւ հասցրել է ծանոթանալ բրիտանական հեռուստաշոուների աստղ Ջորջինա Դորսեթի հետ, որն իրենից հինգ տարի մեծ է:
Վերջերս նրանց տեսել են Էսսեքս կոմսության Չիգվել քաղաքի փաբերից մեկում՝ միմյանց նրբորեն սիրահետելիս: Ֆուտբոլիստի մտերիմ շրջապատի մարդկանցից մեկի փոխանցմամբ, զույգը մտադիր է շարունակել շփումները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ