Ոչ վաղ անցյալում հանրահայտ բռնցքամարտիկ Ջոնի Տապիայի անշնչացած մարմինը հայտնաբերվել է Ալբուքերք (ԱՄՆ, Նյու-Մեքսիկո նահանգ) քաղաքում գտնվող սեփական տանը:
Երեք քաշային կարգերում հինգ անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած բռնցքամարտիկի մահվան պատճառների մասին ոչինչ չի ասվում: Հայտնի է միայն, որ նա իր մարզական ողջ կարիերայի ընթացքում մշտապես խնդիրներ է ունեցել թե օրենքի, թե թմրանյութերի հետ:
Տապիան վերջին մենամարտն անցկացրել է 2011 թվականի հունիսին եւ միավորներով հաղթել կոլումբիացի Մաուրիցիո Պաստրանային:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ