Իտալական FAI (անարխիստների ոչ ֆորմալ ֆեդերացիա) խմբավորումը Լոնդոնի օլիմպիական խաղերի կազմակերպիչներին սպառնում է հարձակումներով: Այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը:
Խմբավորումը տարածած հայտարարության մեջ օլիմպիական մրցումները գնահատում է որպես ցոփության ցուցադրում այն ժամանակներում, երբ աշխարհում շատերը մի կերպ են օրվա հաց հայթայթում եւ իրենց ընտանիքները կերակրում: «Մենք հարուստ տուրիստներ չենք ուզում, մենք քաղաքացիական պատերազմ ենք ցանկանում», – ասված է անարխիստների հայտարարության մեջ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ