Բացի Սերդարից, Արմանից եւ Մուրադից, Մալաթիայում հանդիպեցինք եւս մի հայի` Ռեմզիին: Այս հանդիպումը խիստ պատահական էր: Նրան տեսանք հնաոճ իրերի խանութում, երբ փնտրում էինք հայկական հետքեր: Մեր զրույցն ընթանում էր հիմնականում ժեստերի լեզվով, քանի որ ոչ մենք էինք թուրքերեն հասկանում, ոչ նա` անգլերեն:
Նա մի քանի հայկական իրեր ցույց տվեց մեզ, իսկ երբ հարցրեցինք, թե ճանաչում է հայ մարդու` «էրմենի իսան», նա ցույց տվեց ինքն իրեն: Մի քանի անգամ հարցնելուց եւ ճշտելուց հետո համոզվեցինք, որ ինքը հենց իրե՛ն է հայ համարում: Հետո ասաց, որ իր հոր անունը Գրիգոր է, մոր անունը` Սաթենիկ: Իր իսկական անունն էլ Հակոբ է եղել, հետո է փոխել, դարձրել Ռեմզի:
Ռեմզի բեյը շատ զարմացավ եւ ուրախացավ իր հնաոճ իրերի խանութում հայաստանցիներ տեսնելով եւ մի քանի անգամ կրկնեց` հաջորդ անգամ, երբ լինեք Մալաթիայում, անպայման կայցելեք ինձ:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ